Վրաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է էներգետիկ համագործակցության մասին համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրություն: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн-ը` հղում տալով Թուրքիայում Վրաստանի դեսպանատանը:
Վրաստանի էլեկտրական համակարգի (ESCO) կոմերցիոն օպերատորի անունից փաստաթուղթը ստորագրել է Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան, Թուրքիայի կողմից` Թուրքիայի էլեկտրական կորպորացիայի (EÜAŞ) գործադիր տնօրեն Իզեթ Ալագյոզը:
Արձանագրությունը նախատեսում է երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման գործողությունների պարզեցում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







