Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:53

Ինձ ևս ահազանգել էին, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ներկայությամբ գյուղում սահմանագծում են անում. Ն. Զոհրաբյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և ԱԱԾ-ի հայտարարություններին՝ կապված մարզի մի շարք գյուղերում ադրբեջանցիների կողմից չափագրումներ անելու լուրերի հետ:  

Նա, մասնավորապես, գրել է.

«Տավուշի մարզպետը հերոսական տեքստ է հրապարակել ու անբարո հանցագործներ անվանել բոլոր նրանց, ովքեր ուզում են հասկանալ, թե էս պահին ի՞նչ է կատարվում Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում։

Մարզպետը էնպես է հուզվել, ոնց որ ոչ թե ինքը, այլ մենք ենք էն իշխանության ներկայացուցիչը, ովքեր 43 օր գոռացին՝ «հաղթելու» ենք ու 44-րդ օրը Արցախը հանձնեցին թուրքին։

Ինձ ևս ահազանգել էին, որ ադրբեջանցիները, իրենց GPS-ը գրկած՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ գյուղում սահմանագծում են անում։

Քիչ առաջ խոսեցի Ազատամուտի գյուղապետ Արթուր Բեգինյանի հետ, ով ևս պնդեց, որ գյուղից թշնամուն որևէ միլիմետր չի տրվելու։

Իսկ թե ինչի՞ են ռուս խաղաղապահները գյուղում, Պաշտպանության նախարարության պատասխանը խիստ զվարճալի էր։ Ի դեպ, նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիայի տեքստի նախնական տարբերակում Ղազախի շրջանի գյուղերի հետ կապված հատված կար, որը հետո տեքստից անէացավ։

Հա, եթե պարզվեց, որ այդուհանդերձ, գյուղացիների ահազանգը ճիշտ է և Բարխուդարլուի կայարանը անցնելու է թուրքին, մարզպետն ու համայնքապետը տեղում կհամալրեն պատվավոր «արծրունների» շարքը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+