Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:38

Սրանց կեղծած ընտրությունը մի 3 անգամ պետք է կեղծել, որ կեղծվի, ի՞նչ եք խոսում. Էդմոն Մարուքյան

Եկեք հանդարտվենք ու գնանք ընտրության: Այս իշխանությունը պարտվելու է այդ ընտրությունը: Այս մասին իր ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 

«Երկու օր է՝ խորը կամպանիա է սկսվել իմ, մեր թիմի ու ԼՀԿ-ի դեմ զուտ նրա համար, որ ելքեր ենք փնտրում այս իրավիճակից: Մեր մասին նյութեր եմ դրվում տելեգրամյան ալիքներում: Գրում են, թե Էդմոն Մարքույանը համաձայնության է գնացել այս իշխանության հետ:  Բոլոր լուրերը սուտ են, ժողովրդից գողացած  փողերով քարոզչություն է տարածվում: Սիրելի գող-ավազակներ՝ հանգիստ մնացեք, չափներդ ճանաչեք»,-շեշտեց Մարուքյանը: 

Անդրադառնալով քաղաքական զարգացումներին՝ նա ընդգծեց.

«Հանգել ենք մի իրավիճակի, երբ լուծում է պետք, և մենք առաջարկում ենք գնալ արտահերթ ընտրությունների: Ես վստահ եմ, որ այդ ճանապարհով իշխանափոխություն է լինելու: Կան ուժեր, որոնք մինչ օրս սպասում են, որ տանկերն ու զորքերը պետք է մտնեն քաղաք, գրավեն պետական շենքեր ու այդպես իշխանությունը ստանձնեն: Դա կոչվում է ռազմական հեղաշրջում, ինչը չեղավ ու չի էլ լինելու, բայց ԳՇ ու վարչապետի հակադրությունը շարունակվելու է: Միակ ճանապարհն ընտրություններով իշխանության փոխելն է, մնացած բոլոր ճանապարհները կա՛մ լեգիտիմ չեն լինելու, կա՛մ մարդիկ են զոհվելու, կա՛մ ոչինչ չի ստացվելու»:

Անդրադառնալով այն թեզին, ըստ որի՝ այս իշխանությունն ընտրությունների դեպքում կեղծելու է այն, Էդմոն Մարուքյանը նշեց.  

«Կներեք, բայց Հայաստանում բոլոր ընտրությունները կեղծվել են՝ բացի 2018-ից: Բայց Հայաստանում երբեք այսօրվա ընդդիմության նման այդքան հզոր ընդդիմություն չի եղել: Ու հիմա այդ ընդդիմությունն ասում է՝ ընտրությունները կկեղծվեն: Բա ինչի՞ համար ենք մենք: Ձեր հարյուրավոր, միլիոնավոր դոլարներն ինչի՞ համար են, որ նստել եք վրան ու ամեն օր տելեգրամյան ալիքներ եք քշում: Հանեք դրանք, վստահված անձինք դրեք տեղամասերում: Ի՞նչն են կեղծելու: Մի իշխանություն , որը ոչինչ չի կարողանում անել, որի աչքի առաջից ինքնաթիռ են գողանում ու տանում, ընտրությո՞ւն է կեղծելու: Սրանց կեղծած ընտրությունը մի 3 անգամ պետք է կեղծել, որ կեղծվի, ի՞նչ եք խոսում: Ավելի լավ է անկեղծ ասեք՝ չենք ուզում ընտրություն»:

Նա նշեց, որ Հայաստանում կան ուժեր, որոնք թեպետ հայտարարում են Ն. Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, բայց ոչ թե ուզում են Փաշինյանին փոխել, այլ հետը բան պայմանավորվել:

«Որ իմանաք՝ ինչեր են ուզում պայմանավորվել՝ մազերներդ բիզ-բիզ կկանգնի»,-հավելեց նա: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+