Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ժամանեց կառավարություն՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումից առաջ Մարուքյանը հարցերի չպատասխանեց:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենալու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






