Նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել հիմնադրամի հետ տարիների համագործակցությունը, շեշտվել կորոնավիրուսային համավարակի և հետպատերազմական շրջանում սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը, նախանշվել հետագա համագործակցության տարբերակները․
«Քաղաքացիների սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված ուղիղ աջակցության տրամադրումից առավել մենք կարևորում ենք նրանց՝ կրթության, աշխատանքի, հմտությունների ձեռքբերմանն ուղղված համատեղ աշխատանքները․ դա կունենա ոչ թե կարճատև ազդեցություն, այլ կնպաստի քաղաքացու կյանքի որակի երկարաժամկետ բարելավմանը»,- նշել է նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






