Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:00

Ռուբեն Ռուբինյանն անտրամաբանական է համարում Մարուքյանի առաջարկությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն անտրամաբանական է համարում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ նախագահի աշխատակազմից հետ վերցնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, բացի դրանից՝ վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում Տիրան Խաչատրյանին, դրա փոխարեն ԼՀԿ-ն պատրաստ է վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։

«Ճի՞շտ եմ հասկանում, որ փաստացի այդ առաջարկով Էդմոն Մարուքյանը նորմալ է համարում՝ ԳՇ պետն ու ԳՇ պետի տեղակալը դառնում են քաղաքական գործոն, և իրենց նշանակումը, ազատումը պետք է դառնա քաղաքական պայմանավորվածության մաս: Այդպես չի կարող լինել, և դա, բնականաբար, չի կարող արտահերթ ընտրությունների համար լինել նախապայման»,- նշեց նա։

Ըստ Ռուբինյանի՝ Էդմոն Մարուքյանն առանց նախապայմանների  պետք է արտահերթ ընտրությունների գնալու հուշագիր ստորագրելու պատրաստակամության մասին հայտարարեր։

Նրա խոսքով՝ զինվորականները չպետք է խառնվեն քաղաքականության մեջ,  դա անընդունելի է ժողովրդավարության համար:

«Կա՛մ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնի, կա՛մ նախագահը ստորագրի նրան պաշտոնանկ անելու՝ վարչապետի առաջարկը: Կեղծ է այն մտայնությունը, թե, իբև, առանց ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուցման, հնարավոր է որևէ քայլով  կայունություն ապահովել»,-նշեց իշխանական պատգամավորը։

Հիշեցնենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է նախագահի աշխատակազմից հետ վերցնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, բացի դրանից՝ Տիրան Խաչատրյանին վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, որի դիմաց իրենք պատրաստ են վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+