Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:47

Հայաստանում նոր «Մարտի 1»-եր այլևս երբեք չեն լինելու. նման դեպքերի կրկնությունը բացառվում է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի միջոցով ներկայացրել է, թե վաղը կայանալիք հանրահավաքին ինչ հարցեր է քննարկելու: 

 Կրկին շեշտելով, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ նա ընդգծել է.

«Ժողովրդական, քաղաքացիական, սահամանադրական իրավունքը և կարգը պաշտպանելու հաստատակամությունն ի ցույց դնելու մեջ է վաղվա հանրահավաքի իմաստը: Այս պարագայում էլ փորձ է արվում էլի լարումներ ստեղծել, կրկին քաղաքացիական բախումների, նոր մարտի 1-երի մասին: Մենք ասել ենք, որ Հայաստանում նոր «Մարտի 1»-եր այլևս երբեք չեն լինելու և չեն լինելու նաև քաղաքացիական բախումներ: Հայաստանում Մարտի 1-ի էջերը փակված են այն առումով, որ նման դեպքերի կրկնությունը բացառվում է: Վաղվա հանրահավաքի մասնակցությունը մեր բոլորի հենց այդ հաստատակամությունը պետք է ի ցույց դնի»,-նշեց նա՝ հավալելով, որ իրենք Հայաստանում  թշնամիներ չունեն:

«Անկախ քաղաքական հայացքներից, անկախ իրենց դիրքորոշումից՝ բոլորը մեր եղբայրներն ու քույրերն են: Մենք մեր հաստատակամությունը պետք է ի ցույց դնենք, որ որևէ պարագայում Հայաստանում քաղաքացիական բախումներ, առավել ևս՝ «Մարտի 1»-եր չեն կարող լինել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վաղն անդրադարձ կկատարի նաև Մարտի 1-ի գործով դատավարությանը, ինչպես նաև, իր բնորոշմամբ, ռազմական հեղաշրջման փորձին:

«Անդրադարձ կանեմ նաև Հանրապետության նախագահի երեկ կայացրած անհասկանալի որոշմանը, և ի ցույց կդնեմ, որ այդ որոշումը բացարձակապես անհիմն է, որևէ օրինական հենք չունի: Սա շատ կարևոր խոսակցություն է, այդ արձանագրումից հնարավոր է որոշակի հետևություններ արվեն»,-հավելեց նա:  

Մանրամասները՝ տեսանյութում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+