Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:35

Եթե իրենց առաջարկը հրաժարականն է, ապա մերը ընտրություններն են. Լենա Նազարյան

Իմ պատկերացմամբ, այն ուժերը, որոնք մարդկանց հրապարակներ են տանում, հանգուցալուծում չեն ուզում։ Չեն ուզում ժողովրդին հարցնել, թե ինչ է ուզում ժողովուրդը։ Այս մասին «Սիվիլնեթի» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, որը խոսել է Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամի մասին և ներկայացրել իշխող ուժի՝ իրավիճակի հանգուցալուծման պատկերացումը:

«Կարծում եմ՝ այս իրավիճակում անելիք ունեն և՛ կառավարող ուժը, և՛ ընդդիմությունը: Կառավարող ուժը ընդառաջ քայլ արեց երեկ՝ առաջարկելով հանգուցալուծման քննարկումներ սկսել, որի օրինակը արտահերթ ընտրությունը կարող է լինել»,-նշեց նա:

Լենա Նազարյանը նշեց, որ ընդդիմության ներկայացուցիչները  պարզապես ուզում են, որ իրենք գոյություն չունենան. «Բայց մեր գոյությունն ինքնանպատակ չէ։ Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք, որովհետև մեզ հետ են կապում Հայաստանում որոշ գործընթացների շարունակակությունը։ Նրանք մեզանից ակնկալիքներ ու պահանջներ ունեն։ Հիմա ի՞նչ անել։ Այդ մարդկանց հետ ինչպես վարվել: Մեր առաջարկն է գնալ կառուցողական ճանապարհով: Եթե իրենց առաջարկը հրաժարականն է, ապա մերը ընտրություններն են»:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին ու դիտարկմանը, որ «Իսկանդերի» մասին վարչապետ Նիկոլ հայտարարությունը խնդիր է ստեղծել ոչ միայն ներսում, այլև՝ դրսում,  նա շեշտեց.

«Համապատասխան կառույցները պետք է արձագանքեն: Չեմ կարծում, որ դրանով հայ-ռուսական հարաբերությունները մեծ վնաս են կրել: Չի կարող երկար տարիների հիմնավոր համագործակցությունը վնաս կրել արտահայտություններից»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+