ԵԿՄ Նոր-Նորք տարածքային բաժնի հայտարարություն է տարածել, որում ասված է.
«ԵԿՄ Նոր-Նորք տարածքային բաժնի նախագահ Արամ Պողոսյանը, երեք պատերազմների մասնակից է,Արցախյան երրորդ պատերազմում 40 օր եղել է առաջնագծում , պայքարել հանուն հայրենիքի և ազգի պաշտպանության։ Նոյեմբերի 6-ին վիրավորվել է Շուշիի մարտերում, բայց շարունակել է մնալ Արցախում, Հայաստան է վերադարձել խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո՝ իր երկրապահ ջոկատի հետ միասին։
2005թ.-ից լինելով ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահ՝ միշտ գործել է ի նպաստ հայրենիքի։ Երբեք չքաղաքականացնելով բաժանմունքի գործունեությունը և որպես գաղափարախոսություն ունենալով «Ազգ-բանակ» կարգախոսը, Արամ Պողոսյանը վայր է դնում ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահի լիազորությունները՝ ի աջակցություն բանակի և ազգի»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել էր ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջի մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







