ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը: Հեռախոսազրույցի մասին, որը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, հինգշաբթի հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Քննարկվել է իրավիճակը Հայաստանում», — ասել է նա:
«Պուտինը հանդես է եկել Հայաստանում կարգուկանոնի և հանգստության պահպանման, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին»,- նշել է մամուլի քարտուղարը:
«Ռուսական պետության ղեկավարը նաև զսպվածության կոչ է արել բոլոր կողմերին», — հավելել է Պեսկովը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






