Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:36

Հայաստանի ամբողջ տարածքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է. Ալեն Սիմոնյան

Ընդդիմությունը հրաժարվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններից մի պարզ պատճառով. շատ լավ հասկանում է՝ արտահերթ ընտրությունների դեպքում իշխող ուժը կհաղթի: Այս մասին ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Հայաստանի ամբողջ տարածքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է։ Դա են վկայում ինչպես հարցումների արդյունքները, այնպես էլ մարդկանց հետ շփումը։ Ընդդիմությունը տեղյակ է սրա մասին: Սա է արտահերթ ընտրություններից հրաժարվելու հիմնական պատճառը։ Ընդդիմությունը գիտի, որ դրանց անցկացման դեպքում իշխող ուժն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մի քանի անգամ ավելի շատ ձայն կստանա»,-նկատեց ԱԺ փոխխոսնակը։

Ըստ Սիմոնյանի՝ ՀՀ իշխանությունը պետք է գործի օրենքների շրջանակներում։

«Եվ, եթե ընդդիմությունը ենթադրում է, որ, օրինակ, այսօր ընդդիմության երթն առաջնորդող դերակատարներից մեկը, որը գիշերը ներխուժել է ձեր գործընկեր «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ և ջարդուխուրդ է արել, այն մարդիկ, որոնք այսօր միտինգներ են անում և խոսում են շենքեր գրավելու մասին, այն մարդիկ, որոնք մտել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, բոլորն օրենքի շրջանակում ստանալու են համարժեք պատասխան»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, թե հեղափոխության ժամանակ հեղափոխական թիմն էլ մտել էր Ռադիոտուն, Ալեն Սիմոնյանն ասաց. «Հեղափոխության ժամանակ բոլոր գործողությունները կրել են խաղաղ բնույթ, որևիցե բռնության կոչ չի եղել, իսկ Ռադիոտուն մտնելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Հիշեցնեմ, որ Ռադիոտուն ներխուժելուց ոստիկաններից մեկը փորձել է զենք կիրառել, սակայն, վերջին պահին չի կիրառել, որովհետև տեսել է, որ մարդիկ տրամադրված չեն որևէ բռնության։ Ռադիոտունը համեմատել Կառավարական առանձնատան, շենքեր գրավելու հետ, ոչ տեղին եմ համարում»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+