Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:14

Գերիներին վերադարձնելու աշխատանքներն իրականացվում են մշտապես. Սերգեյ Կոպիրկին

Գերիներին վերադարձնելու աշխատանքներն իրականացվում են մշտապես. Սերգեյ Կոպիրկին
Processed with MOLDIV

«Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունները շատ ինտենսիվ շփումներ ունեն ամենատարբեր ուղղություններով։ Ես ճիշտ չեմ համարում մեկնաբանել ՀՀ պաշտպանության նախարարի խոսքերը, կարծում եմ՝ իրավասու մարդիկ ժամանակին համապատասխան տեղեկատվություն կներկայացնեն։   Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հայտարարությունը։

Նշենք, որ Վ․ Հարությունյանը հայտարարել էր, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի կարողությունների ընդլայնմամբ և զարգացմամբ։ Նշենք, որ լրագրողների հետ զրույցը տեղի է ունեցել Հաղթանակի զբոսայգում, ուր ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ:

Հարցին, թե երբ կվերսկսվի ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացը, Կոպիրկինը պատասխանել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում աշխատանքը չի ընդհատվել: «Համանախագահները մշտական շփումներ են պահպանում միմյանց հետ, պարբերական հանդիպումներ են անցկացնում, հնարավոր է, որ նրանք այցելեն տարածաշրջան, այնպես որ, այդ գործընթացը չի ընդհատվել»,-նշել է ՌԴ դեսպանը:

Կոպիրկինը պատասխանել է նաև ռազմագերիներին վերադարձնելու հարցին:

«Հայ ռազմագերիների և այլ պահված անձանց վերադարձի ուղղությամբ աշխատանք է տարվում մշտապես, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ։ Պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ռազմագերիների նոր խմբերի վերադարձի մասին։ Իհարկե, մենք կցանկանայինք արագացնել գերիների վերադարձի գործընթացը՝  «բոլորին բոլորի դիմաց սկզբունքով»,-ասել է Կոպիրկինը՝ հավելելով, որ այս հարցի վերաբերյալ որևէ այլ նորություն այս պահին չունի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+