Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:22

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ տված գնահատականը, որը որևէ կապ չունի ժողովրդի վրա կրակելու հետ․ Անդրանիկ Քոչարյան

Փետրվարի 21-ին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Հարցազրույցում արած նրա արտահայտություններից մեկը լայն քննարկման ու քննադատությունների առիթ էր դարձել։ 

Անդրադառնալով ընդդիմության վարչապետի ժամանակավոր թեկնածու Վազգեն Մանուկյանի այն հայտարարությանը, թե պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ գրավել կառավարական շենքերը, հիշեցնելով նոյեմբերի 10-ին տեղի ունեցածը, Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե նման հայտարարություններ անելուց առաջ պետք է իմանալ, որ այդ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետական անվտանգության համակարգը կրակելու մոնոպոլ իրավունք ունի։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նոր գրառում է արել, որում ասված է․

«Նախօրեին որոշ «լրատվականներ», հավատարիմ մնալով իրենց՝ իրականությունից կտրված, սուտ տեղեկություններ տարածելու սկզբունքներին, Ազատության «Կիրակնօրյա վերլուծականին» իմ տված հարցազրույցից առանձնացրել են կոնտեքստից դուրս տողեր և աղճատված ներկայացրել հանրությանը։

Բառացի ներկայացնում եմ, թե ինչ եմ ասել հաղորդման ընթացքում․

«Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում։ Մեր երկիրն այն վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետականությունը։ Եվ, եթե մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է մտածեն նաև, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, պետականությունն է պահում, և նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։

Մենք արդեն երկու անգամ՝ 1999թ․հոկտեմբերի 27-ին և 2020թ․ նոյեմբերի 10-ին, ականատես ենք եղել ռոմանտիկների կողմից «կայծակնային» արագությամբ պետական պահպանության տակ գտնվող շենքերի գրավմանը և դրա հետևանքներին, ուստի, ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը չի պատրաստվում կրավորական դիրք ընդունել հակապետական ծրագրերի վերաբերյալ հայտարարություն անողների և դրանք իրականացնողների նկատմամբ, հատկապես հետպատերազմյան այս բարդ ժամանակահատվածում։ Մեր իրավապահ համակարգը գիտակցում է, որ նմանօրինակ հայտարարությունները մեր պետության անվտանգության համար լուրջ սպառնալիքներ են պարունակում և քայլեր կնախաձեռնի դրանք «կայծակնային» արագությամբ կանխելու ողղությամբ։

Հավանաբար, այս հայտարարությունների պատճառն այն է, որ պատերազմից հետո որոշ քաղաքացիների մոտ հաշվառումից դուրս զենքեր են մնացել, այս հարցը ևս պետք է հնարավորինս արագ իրավական առումով լուծում ստանա՝ զենքի անօրինական կիրառումը բացառելու նպատակով։
Եվս մեկ անգամ վերահաստատում եմ հարցազրույցի ընթացքում իմ տված գնահատականը, որը որևէ կապ չունի ժողովրդի վրա կրակելու հետ: Իսկ իրենց քաղաքական նպատակները որպես ժողովրդի պահանջ մեկնաբանելը ինձ համար առնվազն անթույլատրելի է: Այս պահին ժողովրդի համար ամենակարևորը հրադադարի ռեժիմի և ներքին անվտանգության պահպանումն է»։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+