Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:56

Ադրբեջանում ռասիզմի և այլատյացության վերացում ակնկալելը պատրանք է․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Փետրվարի 18-ին ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի՝ Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարին նվիրված հատուկ հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Նա, մասնավորապես շեշտել է, որ ատելության խոսքի տարածումը հաճախ հանգեցնում է ինքնության հիմքով բռնությունների՝ հանդիսանալով նոր ոճիրների իրագործման վտանգի ցուցիչ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։  

Մհեր Մարգարյանն իր խոսքում անդրադարձել է համաշխարհային առողջապահական ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի նախապես ծրագրված ագրեսիային, որն ուղեկցվել է ահաբեկիչների և վարձկանների ներգրավմամբ և ռազմական հանցագործությունների բազմաթիվ դրսևորումներով։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ավելացրել է, որ Ադրբեջանում ռասիզմի և այլատյացության վերացում ակնկալելը պատրանք է, քանի որ այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումները, համակարգային կոռուպցիան և ատելության ու բռնության հրահրումը դարձել են բնականոն երևույթներ, որոնց մասին պարբերաբար հիշատակում են անկախ փորձագետները և միջազգային կազմակերպությունները։ Նշվել է, որ իրեն որպես հանդուրժողականության և բազմամշակութայնության մոդել ներկայացնող Ադրբեջանը համակարգված ձևով փորձում է ջնջել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայերի ներկայության յուրաքանչյուր հետք։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող, այսպես կոչված, «կովկասյան Աղվանքի թեզին»՝ Մհեր Մարգարյանը նշել է, որ այդ պնդումները նպատակ ունեն արդարացնելու հայկական եկեղեցիների ինքնության յուրացումն ու խեղաթյուրումը՝ ինչը հակասում է գիտությանը, պատմությանը, բանականությանը և տարրական մարդկային պարկեշտությանը։ Ավելացվել է, որ ռասիզմի, մոլեռանդության ու ատելության այս և մյուս դրսևորումները պետք է համարժեք արձագանք ստանան միջազգային հանրության կողմից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+