Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:58

Հայրենիքի փրկության շարժումը դարձավ դավադիր իշխանությունների հեռացման պայքարի առաջամարտիկը․ Սաղաթելյան

Նոյեմբերի 9-ից հետո, փաստացի, Հայրենիքի փրկության շարժումը դարձավ դավադիր իշխանությունների հեռացման պայքարի առաջամարտիկը։

Այս ամիսների ընթացքում քաղաքացիներին բողոքի ձայն հնչեցնելու, լսելի լինելու և հայրենիքի կործանման դեմ պայքարի հարթակ ունենալու հնարավորություն մեծապես ընձեռվեց Հայրենիքի փրկության շարժման գործողությունների շնորհիվ։ Այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մեր պայքարի արդյունքում կապիտուլյացիա ստորագրած, սակայն իշխանությունն ամեն կերպ պահելու պատրաստ իշխանությունները հայտնվեցին հոգեվարքի մեջ։ Հասարակության լայն շերտերում, քաղաքական շրջանակներում ձևավորվեց աննախադեպ կոնսենսուս։ Այսօր արդեն պատկերը հստակ է՝ բարիկադի մի կողմում չարիքի կառավարությունն է՝ իր ղեկավարով և մերձավորներով, մյուս կողմում՝ հայ ժողովուրդը։

Սակայն, անգամ այս աղետի գլխավոր մեղավորը լինելով, իշխանությունները, սեփական, նեղ անձնական և խմբակային շահերը գերադասելով հայրենիքի շահից, չեն ցանկանում ի գիտություն ընդունել հասարակության լայն զանգվածների ներկայացրած՝ հեռանալու հստակ պահանջը։ Ուստի հերթը հանրությանն է՝ սեփական ձայնը չարիքի կառավարությանը լսելի դարձնելու և հեռանալ ստիպելու։

Կարևորելով յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու՝ լսված լինելու իրավունքը՝ Հայրենիքի փրկության շարժումն այսուհետ ամեն օրը՝ ժամը 17։00-19:00-ին, կլինի Ազատության հրապարակում։

Հայրենիքի փրկության համար ծավալված մեր աննահանջ պայքարը շարունակվում է, մինչև չարիքի կառավարության հեռացում և Հայաստանի հզորացման նախադրյալների ստեղծում։
Կհանդիպենք Ազատության հրապարակում։

Իսկ գլխավոր ժամադրությունը մնում է նույնը՝ փետրվարի 20-ին, ժամը 15։00-ին, համապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում»,- գրել է Սաղաթելյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+