Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:37

Մամուլի տեսություն․ Վազգեն Մանուկյանի սեպարատ հանրահավաքը, ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման նախադրյալներ

«Ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վազգեն Մանուկյանի այսօր հանրահավաք հրավիրելու մասին հայտարարությունը չի համաձայնեցվել 16 կուսակցությունների հետ:  Վազգեն Մանուկյանը սեպարատ հանրահավաք հրավիրելով՝ թերևս ուզում է ցույց տալ, որ ինքը ինքնուրույն էլ կարող է մարդ հավաքել հրապարակում: Եվ եթե դա նրան հաջողվի, նա մյուս կուսակցություններին կարող է ասել, որ ընդդիմության իրական առաջնորդը ինքն է, և իրեն առաջնորդ է ընտրել հրապարակում հավաքված ժողովուրդը և ոչ թե կուսակցությունները»:

«Ժամանակ»-ը գրում է. «Վերջին օրերին բավականին ակտիվացել են գերիների ու անհետ կորածների հարազատների բողոքի ակցիաները։ Նախօրեին նրանք Գյումրիում էին ճանապարհներ փակել, երեկ էլ կառավարության դիմաց էին բողոքի ակցիա իրականացնում։ Իհարկե, նրանց թվում կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ակցիաներ են իրականացնում իրենց որդիների վերադարձի կամ հայտնաբերման համար, սակայն նրանց շարքերում կան բազմաթիվ այլ քաղաքացիներ, որոնց որդիները կա՛մ վերադարձվել են, կա՛մ հայտնաբերվել, դիակները ճանաչվել ու հանձնվել են նրանց։ Այդ քաղաքացիները, սակայն, շարունակում են ակցիաներ իրականացնել, քանի որ նրանց ուղղորդում են»։ 

«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է.  ««ՀՀ»-ի հետ հարցազրույցում տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը նշել է. «ՀՀ-ն ունի առաջարկելու շատ լուրջ բան. առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաների գծով շատ մրցունակ երկիր ենք եւ հենց այսօր պարտավոր ենք համագործակցել ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում ՌԴ հետ, քանի որ արեւմուտքի պատժամիջոցներն առաջին փուլում, առաջին քայլով հենց կաթվածահար արեցին այդ երկիրը ծրագրային ապահովման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առումով»: 

«Իրավունք»-ը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը բաց նամակ էր հրա­պարակել և մեղադրել իշխանությանը, որ իր բոլոր հնարավորու­թյուններով լծվել է իրեն ռեկտորի պաշտոնից պաշտոնանկ անելու գործին: Այո-այո, նույն Դարբինյանը, որը ողջունում էր Նիկոլ Փաշի­նյանի որոշումները, իսկ նրա կառավարության կազմին, բացի մեկ-երկու կոմպրոմիսային դեմքերից, մնացյալին համարում՝ ուսյալ, գաղափարական, բաց, պայքարող, քաղաքացի տեսակ ու նրանց ցավը տանում, հիմա դարձել է խիստ ընդդիմադիր»:

«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափն առավելագույնս խստացնել՝ սահմանելով ցմահ ազատազրկում»։

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մեր հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 964 հազար 100, իսկ, ահա, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 959 հազար 700»: 

 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+