Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:08

Փաստորեն, խոսքը ո՛չ բանավոր փոխըմբռնման, ո՛չ էլ պայմանավորվածության մասին էր․ Գևորգ Փարսյան

Փաստորեն, խոսքը ո՛չ բանավոր փոխըմբռնման, ո՛չ էլ պայմանավորվածության մասին էր․ Գևորգ Փարսյան

Երեկ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն։ Պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին՝ բացի ռուսական կողմի միջնորդությամբ ստորագրված երկու հայտարարություններից, այլ փաստաթուղթ կա՞, թե՞ ոչ, Տ․ Ավինյանը նշել էր․ «Ես, բացի ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված հայտարարություններից, այլ փաստաթղթից տեղեկացված չեմ։  Բացի եռակողմ հայտարարություններից, որոնք որ ներկայացվել են, կա Ադրբեջանի հետ ևս մեկ պայմանավորվածություն Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով, քանի որ ճանապարհը վիճարկելի հատվածներով էր անցնում։ Դա միակ պայմանավորվածությունն է, որն ինձ է հայտնի»։ 

Երեկ տարածվեց նաև տեղեկություն, ըստ որի՝ ստորագրվել է հուշագիր, հրապարակվեց նաև լուսապատճենները։ Այս առնչությամբ ավելի վաղ հայտարարություն էր տարածել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մատնանշելով ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված 6 կետանոց հուշագիրը։

Armenia Today-ը թեմայի շուրջ զրուցեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ։ Նա շեշտեց՝ խոսքը կոնկրետ համաձայնագրի մասին է։

«Այդ  համաձայնագրում ամենակարևոր կետն առաջին կետն է, որի վրա հենց պետք է կենտրոնանալ։
Ճանապարհների մասով պարզապես նշված է, թե ինչ կարգավորումներ պետք է արվեն, որի մասին գիտենք, տեսնում ենք։ Հուշագրի ամենաառաջին կետում հստակ ասվում է, որ 2020թ․ դեկտեմբերի 18-ին հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Զանգելանի և Կուբաթլուի  շրջաններից։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կա բանավոր փոխըմբռնում կամ բանավոր պայմանավորվածություն, որի հիման վրա պետք է հետ քաշվենք։ Բայց, փաստորեն, ո՛չ  բանավոր փոխըմբռնման, ո՛չ էլ պայմանավորվածության մասին էր խոսքը։ Կոնկրետ կնքված եռակողմ հուշագիր է»,-ասաց նա։

Վերհիշելով նախկինում արված հայտարարություններն ու իրենց մտահոգությունները՝  նա հավելեց․

«Մենք դեռ այն ժամանակ՝ դեկտեմբերին, ասում էինք՝ կարո՞ ղ է ինչ-որ այլ, նաև գրավոր համաձայնություններ կան, որոնց մասին մենք չգիտենք։ Պատասխանում էին՝ նման համաձայնագրեր չկան, բայց, մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ամիսներ հետո բացահայտվում է, որ կան նման համաձայնագրեր։ Բայց ասեմ, որ ես արդեն հունվարին գիտեի, որ կնքված նման հուշագիր կա, որը, իմ տրամաբանությամբ, կնքված էր դեռ նոյեմբերին»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+