Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք ՀՀ ԿԳՄՍ նախարարն եք և ոչ թե ԵՊՀ-ի պաշտպանը Կառավարությունում կամ ԱԺ-ում: Ձեր կողմից ԵՊՀ-ն կրթության, գիտության, մշակույթի բացառիկ հաստատություն ներկայացնելը մոտ է ակադեմիական ռասիզմի: ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկմանը նման դիտարկում արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
Ի պատասխան նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ չի մոռացել իր զբաղեցրած պաշտոնը, իսկ պատգամավորին հորդորեց կոռեկտ լինել:
«Ռասիստական գնահատական կգնաք, միջազգային դատարաններում կհնչեցնեք»,- արձագանքեց ԿԳՄՍ նախարարը։
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագծի փաթեթը:
Մանրամասները՝ տեսանյութում․