Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:51

Արտահերթ ընտրություններ լինելու են․ Էդմոն Մարուքյան

Արտահերթ ընտրություններ լինելու են․ Էդմոն Մարուքյան

Խորհրդարանական արտահերթ ընտրություն անցկացնելու առաջարկից հրաժարվելու իշխանության հայտարարությունը լուրջ մի ընդունեք։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա չբացառեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կարող է ասել, թե դեմ չէ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։

«Ոչ մի հայտարարություն լուրջ մի ընդունեք։ Մինչև այսօր ի՞նչն եք լուրջ ընդունել։ Իսկ դուք բացառո՞ւմ  եք, որ վաղը կասեն, թե արտահերթ ընտրություններ լինելու են: Սա մանիպուլյացիա է, արտահերթ ընտրություններ անցկացվելու են։ Քաղաքական ճգնաժամը չհաղթահարելով՝ իշխանությունը գործընթացները տանելու է արտահերթ ընտրության»,- համոզված է խորհրդարանական ուժի ղեկավարը։

Ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի՝ իշխանությունը փորձում է գնդակը նետել ընդդիմության դաշտ, մինչդեռ այն գործող վարչակազմի մոտ է։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ կա, որն ուժի մեջ է, իսկ մնացած օրակարգերը կեղծ են։

«Իշխանությունն ի սկզբանե արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակ չի ունեցել։ Հարց է դրել շրջանառություն մեջ, հիմա էլ հանում է։ Քաղաքական դաշտը կմնա տուրբուլենտ, մարդիկ անընդհատ կպատրաստվեն ընտրության, իսկ ընտրությունները կարող են լինել 2023 թվականին։ Դե, դուք ամեն օր պատրաստվեք։ Ամեն օր դրանից խոսացեք։ Բանակի վերազինումը թողած արտահերթ ընտրությունից խոսեք»,- նկատեց պատգամավորը։

Նշենք՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկն ընդդիմության կողմից դրական արձագանք չի ստացել:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում ևս  արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ չկա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+