Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:23

Եթե ընդդիմությունը մտափոխվի, պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հարցը քննարկել․ Մակունց

Եթե ընդդիմությունը մտափոխվի, պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հարցը քննարկել․ Մակունց

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում ճեպազրույց է տվել և պարզաբանել, թե ինչո՞ւ արտահերթ ընտրություն անցկացնելու օրակարգը մերժվեց։

Ըստ նրա՝ իշխանության կողմից արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկը դրական արձագանք չի ստացել։

Մակունցի խոսքով՝ ընդդիմության ներկայացրած իշխանափոխության պահանջը հնարավոր է իրականացնել միայն ընտրությունների միջոցով, և դրանով էր պայմանավորված արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկը: 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ եթե ընդդիմությունը մտափոխվի և որոշի արտահերթ ընտրությունների մասնակցել, իրենք պատրաստ են այդ հարցը կրկին քննարկել։

«Հիմա մենք շարունակելու ենք ճանապարհային քարտեզի իրականացման աշխատանքները և ամփոփելիս կրկին կանդրադառնանք արտահերթ ընտրությունների հարցին։ Իսկ ընտրություններ չանցկացնելու հետ կապված բոլոր դժգոհությունները պետք է հայտնել ընդդիմությանը»,- ընդգծեց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե իշխանությունն ինչից է եզրակացրել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա։

«Հանրային պահանջի ձևավորման առաջնային մեխանիզմներից մեկը քաղաքական ուժերի կողմից այն ներկայացվելն է: Քանի որ խորհրդարանական ընդդիմությունը և արտախորհրդարանական ընդդիմության մի մասն այդ պահանջը չի ձևավորել, նշանակում է՝ արտահերթ ընտրությունների պահանջ չկա։ Ընդդիմությունը կազմակերպում է հանրահավաքներ, որոնց մասնակցում է մի քանի հազար քաղաքացի, և իրենք  գտնում  են, որ դա բավարար պայման չէ արտահերթ ընտրություն անցկացնելու համար»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Բացի դա, իշխող ուժի ներկայացուցիչը շեշտում է, որ իրենց շփումները քաղաքացիների հետ նույնպես նման պահանջի վերաբերյալ ազդակ չեն հաղորդել: 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե  հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու և ընտրություններին մասնակցելու հանգամանքով է պայմանավորված եղել նման որոշում կայացնելը, քանի որ տեսակետներ կան, որ իշխանությունը «վախեցել» է։ Մակունցն արձագանքեց՝ «Մեր որոշումները որևէ կերպ վախենալու կոնտեքստում չեն եղել, որովհետև մեր կողմից է հնչել այդ առաջարկությունը»։

Հիշեցնենք, որ  փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում ևս  արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ չկա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+