Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:24

Փաշինյանական իշխանությունը կրկին անտաղանդ փորձում է ստել. Արման Աբովյան

Փաշինյանական իշխանությունը կրկին անտաղանդ փորձում է ստել, ավելի ճիշտ ստում է ու չի էլ կարմրում,- Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, շարունակելով.

«Եվ այսպես.
Խորհրդարանական իշխող «Իմ Քայլը» խմբակցությունն այսօր հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ:
Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը՝ 2020 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում:

Հիշեցնեմ իրենց, որ խորհրդարանական ընդդիմությունը` ի դեմս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և անձամբ Գագիկ Ծառուկյանի, հրաժարվել է Փաշինյանի հետ քննարկել ՄԻԱՅՆ ընտրությունների անցկացնելու պայմանները և մնացած հարցերը (ներկայիս իշխանությունների ներքո) ՝ իրավամբ պահանջելով, որ Փաշինյանը հեռանա առանց քաղաքական սակարկությունների:
Ավելին, ինքը` Ծառուկյանը, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում իշխանափոխությունն այլընտրանք չունի, իսկ Փաշինյանի հեռանալուց հետո, անցումային շրջանից հետո պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ:
Այնպես որ, վերջ տվեք ստախոսությանը, միևնույն է դա ձեզ չի օգնի երկարաձգել ձեր իշխանության քաղաքական կյանքը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+