Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:15

Մեր երկրում քաղաքական ճգնաժամ է. Սարո Սարոյան

Մեր երկրում քաղաքական ճգնաժամ է. Սարո Սարոյան

Հայրենիքի փրկության շարժման հետագա քայլերի, արտահերթ ընտրությունների և հնարավոր ներքաղաքական զարգացումների շուրջ Armenia Today-ը զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ:

 —Պարոն Սարոյան, փորձագիտական շրջանակներում տեսակետներ են  հնչում, որ Հայրենիքի փրկության շարժումը  հաջողության չհասավ:  Ըստ  նրանց՝  մոտ ապագայում հասարակությունը կտեսնի, որ ՀՓՇ-ն կդադարի գործել, ու անդամ քաղաքական ուժերն առանձին ձևաչափերով կսկսեն գործունեություն ծավալել: Համակարծի՞ք եք:

— Նախ նշեմ, որ ընդդիմությունը բազմաշերտ է, և դա ընդամենը մի փոքր մասն է:  Մեդիառեսուրսներով ուզում են ստեղծել այն պատկերը, իբրև թե, Հայաստանում կա  գործող վարչախումբ և դրան ընդդիմադիր ինչ- որ Հայրենիքի փրկության  ճակատ: Այդ դասավորությունը երկուստեք շատ ընդունելի և  ցանկալի պատկեր է ստեղծում թե՛  գործող վարչախմբի, թե՛ ձեր նշած այդ Հայրենիքի փրկության մեջ մտնող  քաղաքական միավորների համար: Բոլորն էլ տեսնում են, որ շարժումն արդյունք չի տվել և չի էլ կարող տալ: Հիմա  ընդամենը վերակողմնորոշվելու խնդիր կա, հասկանալու՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ են, թե՝ ոչ,  ինչ ֆորմատով, ինչպիսի մասնակցություն են ունենալու: Այս պահին ուրիշ որևէ բան չկա: Այսինքն՝ սեփական  դիրքորոշումների հստակեցում է գնում՝ կապված նախկին փողոցային պայքարի անհաջողության և նոր իրավիճակում դրսևորվելու հետ:

— Ինչպես հայտնի է, երեկ իմքայլականները հայտարարություն տարածեցին, որից պարզ դարձավ, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, արտահերթ ընտրություններդրանք կլինե՞ն:

-Ըստ էության արտահերթ ընտրություններ կլինեն, չեն կարող  չլինել: Մեր երկրում այնպիսի քաղաքական ճգնաժամ  է, որ հնարավոր չէ, որ այն արտահերթ ընտրությունների չբերի:  Գործող վարչակազմը ցանկանում է գտնել այն ժամանակահատվածը, որն օպտիմալ կհամապատասխանի իր ծրագրերին, որի ընթացքում կկարողանա առավելագույնս օգտվել այդ արտահերթ ընտրություններից՝ որոշակի լծակներ իր ձեռքում պահելու համար: Կամ էլ խորհրդարանում թեկուզ ոչ բացարձակ մեծամասնության մանդատների տիրանալու, գոնե էականորեն ներկայացված լինելու համար:  Ինչպես նշեցի, թե՛ ընդդիմադիր առանձին միավորների, թե՛ գործող վարչակազմի համար նույն վիճակն է՝ երկու կողմն էլ ցանկանում է արտահերթ ընտրությունների՝ իր համար օպտիմալ ժամանակահատվածը գտնել:

—   Տարբեր ուժերի ներկայացուցիչներ ասում են, որ առաջիկա ամիսներն ընտրությունների ամենահարմար ժամանակը չեն և ակնարկում են, որ պետք է ընտրությունները հետաձգել։ Ձեր կարծիքը…

— Այն, որ երկրում քաղաքական ճգնաժամ  է և դա պետք է հանգուցալուծվի, փաստ է: Այն, որ ներկա կառավարողներն ի վիճակի չեն պետություն ղեկավարել և կառավարել, դա էլ է պարզ:

Եթե առաջիկա ընտրություններն այս իշխանությունները կազմակերպեն, չեն  կարող այդ բեռի տակից հանգիստ դուրս գալ: Այսինքն՝ ընտրությունները վիճահարույց են լինելու: Կարելի է կանխատեսել, որ այդ ընտրությունները կեղծիքներով են անցնելու: Սա է իրավիճակը:

 —Այսինքն՝ իշխանությունը վերարտադրվելու համար վարչական ռեսո՞ւրս կկիրառի:

— Եթե իշխանությունը գնա վերարտադրվելու, ապա դա միայն կեղծիքներով է հնարավոր:

—Փաշինյանն ասում է՝ արտահերթ ընտրություններում խորհրդարանական ընդդիմության շանսերը մեծ չեն, դրա համար էլ արտահերթ ընտրությունների հարցով կոնսենսուս չի կայանում: Ընդդիմությունն ինչո՞ւ չի գնում այդ ճանապարհով:

-Նախ, քաղաքական թեզերով հանդես գալը  սովորական երևույթ է, դա չի նշանակում, որ եթե քաղաքական միավորները նման կարգի հայտարարություններ են անում, այդ թվում՝ նաև վարչապետն իր թիմի համար, դա ինչ- որ ճշմարտություն է: Այն ընդամենը բացատրություն է սեփական դիրքերն ամրացնելու և մրցակից քաղաքական միավորների անպատրաստությունը ցույց տալու համար: Երբ կնշանակվեն արտահերթ խորհրդանական ընտրություններ, այդ ժամանակ պարզ կլինի, թե ովքեր են մասնակցում: Բոլոր այն քաղաքական միավորները, որոնք, ըստ էության, նշում են, որ դեմ են արտահերթ ընտրություններին, կտեսնեք, որ իրենք նույնպես մասնակցելու են:

— ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն, մասնակցելու է արտահերթ ընտրությունների։ Ի՞նչ  հնարավոր զարգացումներ կարող ենք սպասել նման պարագայում:

— Ըստ էությա,ն դա արտահերթ ընտրությունների մասնակցության հայտարարություն է: Մինչև այս այն, ինչ եղել է իր անվան շուրջ, այդ գործընթացները, որոնք կային ի՞նչ էին դրանք, եթե ոչ քաղաքականություն: Դրանից ավել այս պահին ոչինչ հնարավոր չէ ասել: Դեռևս հստակեցում չկա, այն քաղաքական միավորների դիրքորոշումներում, որոնք կարող են դաշինքով հանդես գալ որպես նույն թևի առանձին միավորներ: Խոսքը նախկին իշխանությունների կուսակցությունների մասին է: Կարծում եմ, որ գրեթե բոլորն էլ ակտիվ մասնակցություն են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+