ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետի պաշտոնակատար Հակոբ Հակոբյանը ազատման դիմում է գրել, որում ասվում է.
«Լինելով ՀՅԴ անդամ՝ իմ աշխատանքը հայրենադավ իշխանություների հետ անհամատեղելի եմ համարում, որի պատճառով ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ ազատման դիմում։
Կեցցե Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանը»:
Նշենք, որ Հակոբ Հակոբյանը դիմումի ֆոտոնկարը տեղադրել է Facebook-ի իր էջում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






