Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:38

Մամուլի տեսություն․ Անկարան իր դաշնակիցներով սպառնալիք է դառնում, անտառահատների դեմ պայքարը կհստակեցվի

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ակտիվանալ, հարցազրույցներ տալ, ակտիվացնել նաեւ իրենց պաշտոնական կայքերը։ 24-ժամյա գրաֆիկով տեղեկատվություն տեղադրել անգամ ամենաանկարեւոր իրադարձությունների վերաբերյալ։ Պարզ ասած՝ լուն ուղտ սարքել, որպեսզի ցրվեն այն կարծիքները, թե պատերազմից հետո պետական ապարատը կաթվածահար է, չի աշխատում»:

«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է.  «Մերձավոր Արեւելքում եւ Միջին Ասիայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումները կանխատեսելու համար անհրաժեշտ է  դիտարկել այն ռազմաքաղաքական դաշինքների անդամ պետությունների վարքը, որոնց դերակատարությունը վերջին տարիներին դոմինանտ է դարձել: Վերոնշյալ տարածաշրջաններում ակտիվ քաղաքականություն են վարում Թուրքիան եւ նրա դաշնակիցները: Մեր արեւմտյան սահմանակցի գործողություններն արդեն հասնում են Ղրղզստան եւ Չինաստան, իսկ իր դաշնակիցը՝ Պակիստանը, հակամարտության մեջ է Հնդկաստանի հետ եւ շատ ակտիվ է Աֆղանստանում»:  

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ընդդիմադիր քաղաքական լիդերների երկրորդ հանդիպումն է պլանավորվում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մինչեւ փետրվարի 8-ը Մոսկվայում տարբեր հանիպումներ ունենա ռուսական էլիտայի հետ, որից հետո կվերադառնա Հայաստան: Նախօրեին լիդերների հանդիպման ժամանակ քննարկվել է այն հարցը, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձից հետո միայն կսկսեն կոնկրետ պլաններ գծել, ինչի համար կլինի նոր հանդիպում՝ նույն կազմով»:

«Ժամանակ»-ը գրում է. «Դատախազությունն ու արդարադատության նախարարությունը առաջարկում են փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 296 հոդվածի 1-ին մասում և «ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը» արտահայտությունը փոխարինել «ապօրինի ձեռք բերված արմատախիլ արված կամ հատված, կամ մասնատված ծառերը, թփերը տեղափոխելը» արտահայտությամբ: Պարզվում է, որ գործող ձևակերպումը թույլ է տալիս որոշ ապօրինի անտառահատների խուսափել պատասխանատվությունից, քանի որ նրանք բռնվելուց հետո հայտարարում են, որ տեղափոխում են ոչ թե ծառ, այլ ընդամենը փայտ»:

«Հրապարակ»-ը գրել է․ «Միանգամայն հասկանալի է, որ այսքան աղետից ու կորուստներից հետո մեր հասարակության նյարդերն ու առողջությունն անհուսալիորեն քայքայված են, և մարդկանցից ադեկվատ պահվածք, խոհեմություն, օբյեկտիվություն պահանջելն անիմաստ է։ Բայց ես ամեն օր հետևում եմ մարդկանց խոսքին ու պահվածքին և սարսափով արձանագրում այն հետընթացը, որի դեմն առնելն արդեն անհնարին է թվում։ Այսքան ցածրորակ և փողոցային մակարդակի դիսկուրս, որ այսօր տիրում է հայաստանյան քաղաքական դաշտում, մեզանում երբևէ չի եղել»։

Նյութերն ամբողջությամբ՝ թերթերի այսօրվա համարներում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+