Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:37

Բազմաթիվ պարկեշտ դատավորներ հրաժարվում են լինել Փաշինյանի «վնգստացող դատավորները»․ Զոհրաբյան

Դուք երևի միամտորեն ակնկալում էիք, որ խայտառակ դավաճանական կապիտուլյացիայից հետո մենք այսօր այստեղ պետք է քննարկեինք ռազմագերիների, մեր տեղահանված տասնյակ հազարավոր արցախցիների խնդիրը, որոնցից մեկին՝ Վահան Բադասյանին կալանավորման սանկցիա տվեցին, հիմնավորմամբ, որ մշտական բնակության վայր չունի, իսկ որտեղի՞ց ունենա, եթե հադրութցի Վահան Բադասյանին դուք զրկել եք մշտական բնակության վայրից։ Այս մասին ԱԺ-ի արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Կարծում էիք՝ պետք է քննարկենք այն, որ հարբած ադրբեջանցիները Սյունիքում երբ ուզում՝ կրակում են, բայց ոչ, այս իշխանության համար կա շատ ավելի կարևոր օրակարգ՝ ինչպես ավելացնել կալանքի սանկցիա տվող դատավորների թիվը, քանի որ բազմաթիվ պարկեշտ դատավորներ հրաժարվում են լինել Փաշինյանի «վնգստացող դատավորները»  և հրաժարվում են կատարել կեղտոտ քաղաքական պատվեր»,- ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ այսօրվա առաջարկվող օրակարգի փոխարեն ԱԺ-ը պետք է հատուկ պատվիրակություն ուղարկեր «Զվարթնոց» օդանավակայան՝ պարզելու, թե ինչո՞ւ են որոշ ավիաընկերություններ Երևան-Մոսկվա միակողմանի տոմսի գինը դարձրել 1050 ԱՄՆ դոլար։

Բա դուք չե՞ք ուզում մեզ հետ գալ, հարցնել հայրենիքը լքող այդ մարդկանց, թե ինչու՞ են գնում,- հարցրեց պատգամավորը՝ հավելելով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցել է ավիաընկերությունների հետ և թռիչքի հետ կապված որոշ հարցեր կպարզեցվեն։

«Սա մեր ողբերգությունն է, որ մարդիկ տնով-տեղով լքում են հայրենիքը, և փոխանակ մենք հասկանանք, թե ինչպես անել, որ հայը մնա իր հայրենիքում, մենք այստեղ ավելացնում ենք «վնգստացող դատավորների» թիվը, որովհետև պարկեշտ դատավորները հրաժարվում են տալ կալանքի այն սանկցիաները, որոնք ուզում է երկրի գլխավոր ֆեյքը»,- ասաց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ի այսօրվա՝ փետրվարի 3-ի արտահերթ նիստում, քննարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+