Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:55

Հայաստանը ձախողել է Չինաստանի հետ հարաբերությունները․ Սուրեն Սարգսյան

Հայաստանը ձախողել է Չինաստանի հետ հարաբերությունները․ Սուրեն Սարգսյան

Վերջին 2,5-3 տարիները նշանավորվեցին արտաքին քաղաքականության տոտալ տապալմամբ: Տապալվեցին ինչպես հայ-ռուսական ռազմավարական, այնպես էլ հայ-ամերիկյան և հայ-չինական բարեկամական հարաբերությունները: Այս մասին հայտնել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Վերջինս նշում է, որ վերջին տարիներին Հայաստանի իշխանության մի քանի լուրջ բացթողումների հետևանքով մեր նկատմամբ ձևավորվեց այլ վերաբերմունք:

1. «2019թ. մայիսին վարչապետն այցելեց Չինաստան: Բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ (այդ թվում «Ճանապարհ և գոտի»-ի մասով), սակայն իշխանությունների անհետևողականության և դիլետանտության պատճառով դրանք կյանքի չկոչվեցին: Չինական կողմը, բնականաբար, արեց հետևություններ:

2. 2019թ. Հայաստան այցելեց Թայվանի էկոնոմիկայի նախարարը: Այնինչ, մենք Չինաստանի հետ ստորագրված հռչակագիր ունենք, համաձայն որի՝ ՀՀ-ն պարտավորվել է Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չհաստատել: Բնականաբար, եղան հերքում/պարզաբանում/, երդումներ, սակայն, չինական կողմում հետևություններն արդեն արված էին:

3. 2019թ. Հայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային ալյանսին: Մի շարժում, որն ընդգծված հակաչինական բնույթ ունի, և Թրամփի վարչակազմը դա չէր էլ թաքցնում: Հայկական կողմը փորձեց հիմնավորել «անհիմնավորելին»: Չբերվեց որևէ լուրջ փաստարկ, թե ինչով է այդ շարժմանը միանալը բխում ՀՀ շահերից: Չինական կողմն իր հետևություններն արեց:

Բա այսքանից հետո էլ դեռ զարմանո՞ւմ եք ՄԱԿ ԱԽ-ում Չինաստանի դիրքորոշման վրա»,- գրել է միջազգայնագետը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ-ում Արցախի հիմնախնդրի շուրջ փակ քննարկումներում Պեկինը սատարել է Մոսկվայի առաջարկները։ Այս հիպոթեզի լավագույն ապացույցն է նաև այն հանգամանքը, որ նոյեմբերի 12-ին Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վան Վենբինը նշել էր, որ Չինաստանը կշարունակի աշխատել Ռուսաստանի և միջազգային հանրության հետ, որպեսզի նպաստի հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության  հաստատմանը։

Նա նաև ընդգծել էր, որ ռուս խաղաղապահների տեղակայումը բխում է Ադրբեջանի և Հայաստանի շահերից, որ նրանք քաղաքական երկխոսության միջոցով լուծեն Արցախի հիմնահարցը։  

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+