Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:56

Եկեք իմ ֆրանսերենի դասախոսին նշանակենք Ֆրանսիայում ՀՀ դեսպան․ Զոհրաբյան

Եկեք իմ ֆրանսերենի դասախոսին նշանակենք Ֆրանսիայում ՀՀ դեսպան․ Զոհրաբյան

Եկեք իմ ֆրանսերենի դասախոսին՝ Շուշանիկ Մելքոնյանին, որը ֆանտաստիկ ֆրանսերեն գիտի, առաջարկենք Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ արձագանքելով «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու մասին լուրին։

Նրա կարծիքով՝ այս և նմանօրինակ նշանակմամբ Հայաստանի միջազգային հեղինակությունն ուղղակիորեն զրոյացվում է։

«Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր եղած ժամանակ ԱԺ ամբիոնից բողոքում էր, որ նախկինում դեսպաններ նշանակվում էին ծանոթ-բարեկամ սկզբունքով և անընդհատ ասում էր, որ պրոֆեսիոնալ դիվանագետները պետք է դեսպաններ լինեն։ Եվ հիմա ամենակարևոր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկում դեսպան է նշանակվում մի կին, որն ընդամենը գիտի լավ կամ վատ անգլերեն։ Սա աղետ է»,- նկատեց Զոհրաբյանը։

ԲՀԿ-ական պատգամավորի տպավորությամբ՝ Փաշինյանը փորձում է իր յուրայիններին ապահով վայրեր տեղափոխել։

Հիշեցնենք, որ տելեգրամյան ալիքներով տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել։

«Ազատություն» ռադիոկայանին տված հարզացրույցում Մակունցը հաստատել է լուրը՝ տեղեկացնելով, որ օրակարգում նման հարց կա։

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+