Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:26

«Վերջը հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ»․ Ուրիխանյանի հարցը՝ Փաշինյանին

«Վերջը հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ»․ Ուրիխանյանի հարցը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցին, հիշեցրեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը դեռ ուժի մեջ է։

Փաշինյանի համար զարմանալի է, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները մերժել են իր առաջարկը։

«Իշխող ուժի համար այդքան էլ տրամաբանական չէ, որ իշխող ուժն ինքն իր համար անի ընտրություններ։ Ավելին ասեմ, եթե քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, թե իրենք այդպիսի կարծիք չունեն, թե իշխանությունը կկեղծի ընտրությունները կամ կեղծիքներ անելու քայլին կդիմի, և այս  պայմաններում իրենք ասում են՝ «ոչ, մենք չենք ուզում ընտրություններ», նշանակում է՝ իրենք էս գլխից արձանագրում են իրենց պարտությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում»,- նշեց վարչապետը։

Տիգրան Ուրիխանյանը հարցրեց՝ ի վերջո, վարչապետը պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ։

Փաշինյանը հարցին հստակ չպատասխանեց, նշեց, որ սկզբունքը չի փոխվել՝ իշխանության ճակատագիրը կարող է միայն ժողովուրդը որոշել։

«Իշխանությունը պատկանում է ժողովրդին ու իշխանության վերաբերյալ որոշումները պետք է կայացնի ժողովուրդը, մենք չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից ու լծակներից և իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանություն»։

Իսկ, եթե խորհրդարանական ուժերը շարունակեն մերժել այդ տրամաբանությունը, իրենք համապատասխան դիրքորոշում կձևավորեն։

<

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+