Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:27

Դատախազությունը չի մասնակցել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելու քննարկումներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները լսելուց հետո դատախազները հայտնեցին իրենց դիրքորոշումը՝ չհամաձայնելով դրանց հետ և բերելով իրենց փաստարկները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական գրասենյակից։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանի ելույթի ժամանակ դատարանում տեղի ունեցավ միջադեպ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և Բաղդասարյանի միջև։ Կրքերը բորբոքվեցին, երբ Ռոբերտ Քոչարյանն ակնարկեց, որ Շուշին հանձնողներից մեկն էլ Գևորգ Բաղդասարյանն է։

Վիճաբանությունը դադարեցնելու համար հայտարարվեց ընդմիջում, որից հետո դատավորը նկատողություն հայտարարեց վիճաբանության մասնակիցներին։

Ռոբերտ Քոչարյանը պարզաբանեց․ թե ինչ ի նկատի ուներ՝ ակնարկելով Շուշին հանձնելու մասին։ «Երբ որ 2,5 տարի փորձում են դատել Շուշին ազատագրողներին, Քելբաջարն ազատագրողներին և այլն, և այլն, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց հիմա՝ 2 ամիս առաջ, ուղիղ նպաստեց՝ վարկաբեկելով բանակը, վարկաբեկելով 3 գեներալ-գնդապետի: Եվ առհասարակ մի ասացվածք կա, եթե ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների: Ընդամենն իմ ասածը սա էր նշանակում:

Եվ եթե մարդիկ նպաստում էին այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու էին այս ամենի համար՝ և՛ հողերի կորստի համար, և՛ զոհերի, և՛ անհետ կորածների, կամա, թե ակամա, մտածելով, չարամտությա՞մբ, թե՞ չմտածելով հետևանքների մասին, նպաստել են այդ ամեն ինչին: Սա է իմ համոզմունքը, և այդ համոզմունքն արտահայտելու եմ ամեն տեղ, ներառյալ այս դատական նիստին»,-ասաց Քոչարյանը:

«Ինձ մեղադրում են 20 օրով արտակարգ դրությունը և որոշակի սահմանափակումներ մտցնելու համար։ Մոտ մեկ տարի է մենք ապրում ենք կամ արտակարգ դրության մեջ, կամ ռազմական։ 2,5 ամիս է, ինչ պատերազմն ավարտված է, բայց ռազմական դրությունը դեռ պահպանվում է։ Դատախազներն այստեղ անելիք ունե՞ն, թե՞ չունեն։ Սա նորմա՞լ եք համարում։ Ո՞ւմ համար է հիմա պահպանվում ռազմական դրությունը։ Ռազմական դրությունը պահպանելով՝ Շուռնուխում թուրքը գալիս է, ասում․ էս տները պետք է ազատեք, և սահմանը պահողը գյուղապետն է իր մի քանի գյուղացիներով։ Պետության հիմնական ֆունկցիան պետական սահմանները պահելն է, իր քաղաքացիների անվտանգությունը պահելն է։ Ո՞վ է սա անում։ Սահմանադրական կարգն այդտե՞ղ է տապալվել, թե՞ 2008 թ․ մարտի 1-ին», — հայտարարեց նախագահ Քոչարյանը։

Դատախազ Բաղդասարյանի ներկայացրած դիրքորոշումից հետո պաշտպան Հովհաննես Խուդոյանը մասամբ հրաժարվեց իր ներկայացրած բացարկից, քանի որ դատախազը տեղեկացրեց, որ իրեն հայտնի չի եղել, թե ինչպես է վերադարձվել Ռ․ Քոչարյանի անձնագիրը։

«Դատախազությունը չի մասնակցել դրա վերաբերյալ քննարկումներին և որևէ տեղեկություն չունի, որ առարկի կամ չառարկի դրա վերաբերյալ», — ասաց Բաղդասարյանը։

Դատարանն ավարտեց միջնորդությունների քննարկումը և անցավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի հունվարի 22-ին, ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատարանի բակում են հավաքվել Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ Նշենք, որ այս գործով վերջին նիստը տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերի 22-ին, այնուհետև դատական գործընթացը հետաձգվել էր՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով:

Հիշեցնենք նաև, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.am/?p=227101
© 2021 Armenia today

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+