Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:57

Գնալով ավելի վատն եք դառնում․ Էդմոն Մարուքյանը՝ իշխանական պատգամավորներին

Գնալով ավելի վատն եք դառնում․ Էդմոն Մարուքյանը՝ իշխանական պատգամավորներին

ԱԺ-ն քննարկում է ԼՀԿ-ի ներկայացրած «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» ԱԺ որոշման նախագիծը։

Հարցի զեկուցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն անդրադարձավ հայտարարության 8-րդ կետին, որը վերաբերում է ռազմագերիների և ձերբակալված քաղաքացիական անձանց վերադարձին:

Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից այդ կետը չի կատարվել, և սա առիթ է՝ այդ հարցն ԱԺ ամբիոնից քաղաքական մակարդակում հնչեցնելու: Ըստ Տարոն Սիմոնյանի՝ Ադրբեջանը ռազմագերիներին պատանդ պահելով՝ խախտում է միջազգային իրավունքը, որը նա հանցագործություն համարեց։

Ըստ նրա՝ խորհրդարանը պետք է արտահայտի իր դիրքորոշումն առ այն, որ չի ընդունում միջազգային իրավունքի խախտում պարունակող դրույթները, որոնք հռչակվել են այդ հայտարարության մեջ:

Իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ այս հարցը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում և տրվել է բացասական եզրակացություն։

«Երբ ԱԺ-ն հայտարարություն է ընդունում, դրանք արտահայտում են ԱԺ-ի քաղաքական կամքը։ Այս հայտարարության նախագիծը չի կարող լինել խորհրդարանի քաղաքական կամքը, դա մեր պետաիրավական հանձնաժողովի կարծիքն է», — նկատեց  իշխանական պատգամավորը։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ իշխանությունը կատարվածից դասեր չի քաղել, շարունակում է նույն ձևով լռեցնել ընդդիմությանը։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ իշխանությունը գնալով ավելի վատն է դառնում։

Հիշեցնենք, որ որոշման նախագիծը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ստացել էր  բացասական եզրակացություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+