Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:38

Միքայել Մինասյանը Արարատ Միրզոյանին մեղադրեց թուրքական գործակալ լինելու մեջ

Միքայել Մինասյանը Արարատ Միրզոյանին մեղադրեց թուրքական գործակալ լինելու մեջ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր հերթական տեսաուղերձում մեղադրանքներ է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։

Ըստ Մինասյանի՝ 2005-ին, երբ Միրզոյանը «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ում» ուսումնասիրությունների շրջանակում այդ երկրում էր, ծանոթացել է թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։

«Երիտասարդը (Արարատ Միրզոյանը-խմբ․) հայտնվում է թուրքական հատուկ ծառայությունների տեսադաշտում։ Նա ԱՄՆ-ում հանդիպում է թուրք «կուրատորին և հոգին ծախում թշնամուն»՝  համաձայնելով գաղտնի տեղեկություններ փոխանցել թուրքերին, թե ինչ արխիվային աշխատանքեր է անում ինստիտուտում։ ԱԱԾ-ն ֆիքսում է երիտասարդի և թուրքական հատուկ ծառայությունների կապը։ Հակահետախուզությունը երիտասարդին հրավիրում է իր մոտ՝ փորձելով պայմանավորվել վերջինիս երկակի գործակալ դառնալու վերաբերյալ՝ ԱԱԾ-ի տրված տեղեկատվությունը թուրքերին փոխանցելու համար։ Հետագայում նա տեղավորվեց Ազգային արխիվում, «Ավրորա» հիմնադրամում, և Աստված գիտի՝ ինչեր է փոխանցել նրանց»,- պատմեց Մինասյանը։

Ըստ նախկին դեսպանի՝ հետագայում նա թուրքական ուղղորդմամբ դառնում է Նիկոլ  Փաշինյանի համակիրներից մեկը։

Նա Արարատ Միրզոյանին անվանեց ՀՀ ԱԱԾ և թուրքական հատուկ ծառայությունների գործակալ։

«Ես գիտեմ, որ այն ինչ պատմեցի, հիշեցնում է գործակալական ֆիլմից հատված։ Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ԱԱԾ-ից պահանջեց ներկայացնել գործակալական ցանցերի ցանկը։ Ինչպես նախորդ անգամ նշեցի, ԱԱԾ-ն այս անգամ ևս հրաժարվեց կատարել այդ հրամանը, բայց ԱԱԾ-ում գտնվեցին ոչ այդքան պարկեշտ սպաներ, որ գործող գործակալներին «վառեցին»»,- ընդգծեց Մինասյանը։

Ըստ Մինասյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգտագործել և օգտագործում է այդ «դոսյեներն» իր իշխանությունը պահելու համար։

«Նա արդեն տեղեկություն ուներ, որ Արարատ Միրզոյանը ԱԱԾ գործակալ է։ Իմանալով, որ ագենտ է, նա Միրզոյանին սարքեց մեր երկրի երկրորդ դեմքը։ Միրզոյանն ամենամեծ կապավորն է Հայաստանի և Թուրքիայի մեջ, և ներկայացնում է Թուրքիայի շահերը»,- հավելեց Մինասյանը՝ ընթերցելով 2007-ի նոյեմբերի 7-ի թվագրմամբ Արարատ Միրզոյանի ինքնախոստովանական նամակը, որով վերջինս, իբր, պարտավորվում է անհրաժեշտ տեղեկությունները փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+