Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:15

Փորձ է արվում ավելի թանկ գնով վաճառել ռազմագերիների փոխանակման հարցը հայկական կողմի վրա․ Սամսոնյան

Փորձ է արվում ավելի թանկ գնով վաճառել ռազմագերիների փոխանակման հարցը հայկական կողմի վրա․ Սամսոնյան

Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը դիմել է քարտուղարին և ներկայացրել է մի փաստաթուղթ, որտեղ հայ 62 ռազմագերիները ներկայացված են որպես ահաբեկիչներ։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նրա կարծիքով՝ այս կերպ մոսկովյան այցին ընդառաջ փորձ է արվում ավելի թանկ վաճառել ռազմագերիների փոխանակման հարցը հայկական կողմի վրա։ Ըստ պատգամավորի՝ սրա մասին շուտ պետք էր մտածել, որպեսզի պատերազմից հետո բացառեինք նոր ռազմագերիներ ունենալու փաստը։

«Որքանով տեղյակ եմ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդեն իր կողմից ներկայացրել է փաստաթուղթ, որը մանրամասն ներկայացնում է, թե ռազմագերիներն ինչպես են հայտնվել Ադրբեջանում։ Ռազմագերիներին ներկայացնել որպես դիվերսանտներ՝ դեմ է մարդու իրավունքներին»,- նշեց Սամսոնյանը։

Անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը և սպասվող ակնկալիքներին՝  Անի Սամսոնյանը նշեց, որ ըստ երևույթին քննարկվելու է երկու՝ ռազմագերիների և եռակողմ հայտարարության 9-րդ կետի՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը։ ԼՀԿ-ական պատգամավորն այս հարցերի շուրջ մտահոգություններ ունի։

«Բանակցողը Նիկոլ Փաշինյանն է, որն այս ընթացքում ծաղրանքի է ենթարկվել Ադրբեջանի նախագահի կողմից։ Սա բանակցողի համար խորը բարոյահոգեբանական խոչընդոտներ կարող է ստեղծել՝ բանակցություններում հայանպաստ լուծումներ ձևակերպելու շուրջ։ Երկիրը ներկայացնող անձն այս ընթացքում թշնամու կողմից ենթարկվել է բազմաթիվ ծաղրանքների և համարվում է պարտության խորհրդանիշ՝ չի կարող հավասարակշռված բանակցություններ վարել»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կկայանա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+