Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:17

Մոսկվայի եռակողմ հանդիպումներից հետո կձևավորվի վարչապետի փոխման հրատապ օրակարգ. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը Facebook-ի իր էջում գրել է.

««Ես չեմ լիազորում Նիկոլ Փաշինյանին» ֆեյսբուքյան ակցիան ունեցավ մեծ տարածում և ամբողջ աշխարհին ի ցույց դրեց Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական սնանկությունն ու լեգիտիմության տոտալ բացակայությունը:

Հայկական սոցիալական մեդիա տիրույթը գտնվում է Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի և Եվրոպական մի շարք պետությունների հատուկ ծառայությունների դիտարկման ներքո, որի արդյունքներով ելակետային տվյալներ են ձեռք բերվում Հայաստանի իշխանության իրական վարկանիշի և լեգիտիմության վերաբերյալ:

Սա կարևոր է հատկապես տարածաշրջանային գործընթացների հետագա պլանավորման և իրագործման ռազմավարությունների մշակման ենթատեքստում, որտեղ էական նշանակություն ունի գործընթացներին մասնակից պետություններում իշխանությունների ներքին լեգիտիմությունը:

Տարածաշրջանային գործընթացների ռաղմավարական պլանավորման շրջանակներում աշխարհաքաղաքական կենտրոնների համար առաջնային է ժողովրդի՝ որպես իշխանության առաջնային կրողի, դիրքորոշումը և ընդունված որոշումների պրակտիկ անխափան կիրառումը երաշխավորելու նպատակով:

Մասնավորապես, Ռուսաստանում համոզվել են, որ Նիկոլ Փաշինյանը չունի ռազմավարական նշանակության պայմանավորվածությունները կյանքի կոչելու ռեսուրս և հնարավորություն, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի Փաշինյանը միջազգային լեգիտիմության կորստի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Վերջին երկու օրվա ընթացքում Հայ Ազգը հիմնովին մերժեց Նիկոլ Փաշինյանին և զրկեց նրան Հայաստանի և Հայ Ազգի անունից խոսելու իրավունքից:

Վստահորեն կարող եմ պնդել, որ մեզ միասին հաջողվեց կազմաքանդել Նիկոլ Փաշինյանի իշխանության միջազգային լեգիտիմության հիմքերը՝ Ռուսատանի և մյուս աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ նրա հետ երկարաժամկետ պլաններ կազմելու մտքից հրաժարվելու հետևանքով:

Բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ վաղը Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումներից հետո կձևավորվի Հայաստանի կողմից գլխավոր բանակցողի, այսինքն վարչապետի, փոխման հրատապ օրակարգ՝ Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահերն առավել արդյունավետ կենսագործելու նպատակով»:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:  Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել, որով հաստատվում է լիակատար հրադադար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+