Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:25

Մինչև հունվարի 11-ը հայտարարեք, որ չեք լիազորում Փաշինյանին հանդես գալ Ձեր անունից. «Մեկ Հայաստան»

Մինչև հունվարի 11-ը հայտարարեք, որ չեք լիազորում Փաշինյանին հանդես գալ Ձեր անունից. «Մեկ Հայաստան»
«Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է արել, որում ասված է.

«Մեկ Հայաստան» կուսակցության կոչ հորդորը՝ ուղղված ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին:

Սիրելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և իր դավաճանական հանցավոր խմբի դեմ օրեցօր աճող դիմադրությունն ու անտոգոնիզմը՝ կապված նրանց կողմից իրագործված և ընթացքի մեջ գտնվող պետական դավաճանության հետ,

Կարևորելով ՀՀ յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու բողոքի ձայնը բարձրացնելու և դավաճանական խմբի գործողություններին իր անհամաձայնությունը հայտնելու նշանակությունն ու անհրաժեշտությունը,

Կոչ ենք անում.
Մինչև հունվարի 11-ը ձեզ հասանելի բոլոր սոցիալական և հանրային հարթակներում հայտարարել, որ.

1. Չեք լիազորում Նիկոլ Փաշինյանին և իր կողմից ղեկավարվող դավաճանական խմբին հանդես գալ Ձեր անունից, Ադրբեջանի կամ որևէ այլ պետության հետ վարել բանակցություններ, ստորագրել որևէ փաստաթուղթ։

2. Նիկոլ Փաշինյանն այլևս չի ներկայացնում Հայ Ազգը, չի արտահայտում Հայ Ազգի կամքը, գտնվում և գործում է օրենքից դուրս։

3. Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված ցանկացած փաստաթուղթ արժանանալու է համազգային մերժման, չի կիրառվելու ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։

Համազգային այս ակցիան ամբողջ աշխարհին ի ցույց կդնի Նիկոլ Փաշինյանի և իր դավաճանական խմբի մերժվածության իրական մասշտաբը, Հայ Ազգի միասնականությունը, ինչի արդյունքում փաստաթղթի հունվարի 11-ին նախատեսված ստորագրումը կդրաձնի իմաստազուրկ»:

Հիշեցնենք, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը, ի թիվս նաև մի շարք ընդդիմադիր ուժերի, նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+