Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:38

Վարչական դատարան ենք դիմելու, որպեսզի կանխվի տարածքների հանձնումը. Մինասյան

Վարչական դատարան ենք դիմելու, որպեսզի կանխվի տարածքների հանձնումը. Մինասյան

Թեև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հավաստիացրեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նոր պայմանագիր կնքելու փաստաթուղթ չկա, սակայն ընդդիմությունը հայտարարեց, որ դա չի նշանակում, թե իրենց պայքարն ավարտված է:

Արդարադատության նախարարության մոտ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ առաջիկայում վարչական դատարան պահանջ կներկայացվի:

«Մենք արդեն իսկ դատական գործընթաց ենք սկսել այս անօրինական գործողությունների դեմ։ Առաջիկայում վարչական դատարան ենք դիմելու, որպեսզի կանխվի տարածքների հանձնումը, և հետագայում կարողանանք հետ բերել ՀՀ այն տարածքները, որոնք արդեն հանձնել են ադրբեջանական կողմին։ Սովետական Հայաստանի քարտեզն ինձ համար հիմք չէ տարածքներ հանձնելու համար։ Ինձ համար հիմք է այն տարածքը, որտեղ ՀՀ զինված ուժերը տեղակայված են»,– ասաց Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Արդարադատության նախարարության դիմաց։ Նրանք պահանջել են հրապարակել Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը։  Ակցիայի մասնակիցներին հանդիպել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և հավաստիացրել, որ որևէ փաստաթուղթ նախարարություն չի ուղարկվել:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ իբրև, Արդարադատության նախարարությունում է գտնվում «գաղտնի» մակագրությամբ մի փաստաթուղթ: Որոշ տեղեկություններով՝ հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումն Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։ Հենց այդ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+