Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:18

Քանի դեռ Փաշինյանը երկրի ղեկին է, Հայաստանի անվտանգությունը երաշխավորված չէ. Է. Շարմազանով

Քանի դեռ Փաշինյանը երկրի ղեկին է, Հայաստանի անվտանգությունը երաշխավորված չէ. Է. Շարմազանով

Խնդրի լուծումը ոչ թե Սյունիքում, Գեղարքունիքում կամ Տավուշում է, այլ Երևանում: Հասարակությունը պետք է համախմբվի և թույլ չտա, որ այս հողատու գործիչը կառավարի Հայաստանը: Լրագրողների հետ զրույցում այսօր  ասել է ՀՀԿ Խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որնը ևս եկել էր Էջմիածին՝ իր աջակցությունը հայտնելու Հայ Առաքելական եկեղեցուն ու Վեհափառին:

«Իշխանությունից անհապաղ պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին, քանի որ հայտնի չէ, թե նա  բանավոր ինչ բանակցություններ է ձեռք բերել: Մենք ամեն օր նորանոր կորուստներ ենք տեսնում: Հիմա ի՞նչ եք առաջարկում: Ասում ենք, եթե արդեն տվել է Արցախը, 5000 զոհ է տվել, այլևս չպայքարե՞նք: Պետք է հեռացնենք դրան: Քանի դեռ այս մարդը երկրի ղեկին է, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորված չէ: Մենք պետք է վերականգնենք մեր անվտանգությունը, հզորացնենք պետականությունը, ազգային զարգացում ապահովենք ազգային արժեքների հիման վրա՝ այս ապազգային և հողատու արարածից ազատվելով»,- նշել է Է. Շարմազանովը:

Անդրադառնալով համացանցում եկեղեցու դեմ սկսված արշավին՝ նա նշել է.  «Իրական կյանքում այդ ակտիվությունը չի նկատվում, քանի որ եկեղեցու պաշտպաններն այստեղ են: Դուք բացառո՞ւմ եք, որ եթե այստեղ մեծ քանակությամբ հանրություն չհավաքվեր, որևէ պրովոկացիա չէր արվի, ես չեմ բացառում: Եթե 2.5 տարի առաջ էլ այսպես համախմբված Մայր Աթոռի շուրջ լինեինք, դժվար թե որևէ մեկը հանդգներ Վեհափառի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել»:

Հիշեցնենք, որ  երեկ հայտարարվել էր Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու և այդ նպատակով բողոքի ցույց իրականացնելու մասին: Մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Մայր Աթոռի մոտ՝ թույլ չտալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի դեմ ոտնձգությունները։ Սուրբ Գայանե եկեղեցում տեղի ունեցած պատարագն անցավ առանց որևէ միջադեպի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+