Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:48

Մեգապոլիսների 5-րդ միջազգային առարկայական օլիմպիադայից 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ ենք նվաճել

Մեգապոլիսների 5-րդ միջազգային առարկայական օլիմպիադայից 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ ենք նվաճել

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել Մեգապոլիսների 5-րդ միջազգային օլիմպիադան, որը, Covid-19 համավարակով պայմանավորված, կայացել է առցանց ձեւաչափով: Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա»,  «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա» եւ «Քիմիա» առարկաներից: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Երեւանի թիմը հերթական անգամ գրանցել է բարձր արդյունքներ. անհատական մրցույթում մեր դպրոցականները նվաճել են  4 արծաթե, 1 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկում արժանացել 2-րդ կարգի գավաթի, իսկ բլից-տուրում ստացել են խրախուսական գավաթ:

Երեւանի թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի  (5 աշակերտ), «Քվանտ» վարժարանի (2 աշակերտ)  եւ «Հերացի» ավագ դպրոցի (1 աշակերտ) սաները:

Մեգապոլիսների առցանց օլիմպիադային մասնակցել է 31 խոշոր քաղաքի 224 աշակերտ: Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի աշակերտներ Մհեր Կարագուլյանը («Մաթեմատիկա»), Արտաշես Գյոլեցյանը («Ֆիզիկա»), Էմիլ Կոստանյանը («Ինֆորմատիկա») եւ «Քվանտ» վարժարանի սան Ալեքսանդր Աբելյանը («Ինֆորմատիկա») նվաճել են արծաթե մեդալ: «Քվանտ» վարժարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանն էլ «Ինֆորմատիկա» առարկայից արժանացել է բրոնզե մեդալի:

Տեղեկացնենք, որ մինչ միջազգային ստուգատեսն օլիմպիադան, ըստ առարկաների, անցկացվել է նաեւ Երեւանում. մաթեմատիկայի օլիմպիադան տեղի է ունեցել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետում (ղեկավար՝ Գ․ Ասատրյան), ֆիզիկայի օլիմպիադան՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում  (ղեկավար՝ Բ․ Կուրղինյան), ինֆորմատիկան՝ «Քվանտ» վարժարանում (ղեկավար՝ Ա․ Անդրեասյան),  քիմիան՝ Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում (ղեկավար՝ Ա․ Դավինյան)։ Օլիմպիադայի կազմակերպումը համակարգել է Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցից ՏՏ կոորդինատոր-պատասխանատու Դավիթ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի թիմը 2019 թ.-ին նույն օլիմպիադայում արժանացել էր 4 արծաթե եւ 3 բրոնզե մեդալի, իսկ թիմային հաշվարկում նվաճել 3-րդ կարգի գավաթը։

Մեգապոլիսների օլիմպիադայից 2018 թվականին մեր աշակերտները վերադարձել էին 3 արծաթե, 5 բրոնզե մեդալով, իսկ թիմային հաշվարկում արժանացել 2-րդ կարգի գավաթի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+