Հայաստանի համար թանկ է յուրաքանչյուր օրը և ժամը։ Մեր պայքարը կավարտվի միայն ազգակործան իշխանության հեռացմամբ։ Ուստի այսօր՝ ժամը 18։00-ին, Հայրենիքի փրկության շարժումը բողոքի գործողություններ է իրականացնելու Երևանի տարբեր հատվածներում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը:
«Կոչ ենք անում հայրենիքի ապագայով մտահոգ յուրաքանչյուրին միանալ բողոքի ակցիաներին և ստիպել դավադիր իշխանություններին ներկայացնել հրաժարական։
Միասնություն՝ հանուն փրկության»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում: Հայրենիքի փրկության շարժման պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






