Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:10

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության е-gov.am կայքից։

Ըստ «Վիքիպեդիա»-ի՝ Քյարամյանը  2013-ին, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2015-ին՝ Հայաստանի արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը, 2016-ն՝ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Քյարամյանը 2013-2014-ին աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ, 2016-ին՝ ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազության դատախազ, 2016-2018-ին՝ աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազության դատախազ, իսկ 2018 հունիսի 8-ից՝ աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ:

Քյարամյանը 2018 հուլիսի 10-ից զբաղեցրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետի, 2019 փետրվարի 15-ից՝  ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի, իսկ  2019 մարտի 1-ից՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնականի պաշտոնները,:

ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ 2019 ապրիլի 10-ից 2020 մայիսի 4-ը աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ՝ նշանակումից 5 օր անց սկսելով համատեղել պաշտոնը պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի հետ: Նա 2020 մայիսի 4 — մայիսի 5՝ 1 օրով նշանակվել է ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալ, և 2020 մայիսի 5 — հունիսի 8-ը նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն։ 2020 հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը Քյարամյանը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+