Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

ԼՀԿ-ն առաջարկել է Սյունիքում նոր ռուսական ռազմաբազա ստեղծել

ԼՀԿ-ն առաջարկել է Սյունիքում նոր ռուսական ռազմաբազա ստեղծել

Սյունիքի մարզում նոր ռուսական ռազմաբազայի ստեղծումը կբարձրացնի Հայաստանի անվտանգությունը:

Այս մասին չորեքշաբթի օրվա ասուլիսի ժամանակ ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ հայտնելով, որ պետք է բանակցություններ սկսել ռուսական կողմի հետ:

Մարուքյանն ընդգծեց, որ այսօր ամենակարևոր խնդիրներից մեկը Սյունիքի անվտանգությունն է:

Ի դեպ, ԼՀԿ-ն պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծելու նախագիծ է մշակել։ Այն պետք է ուսումնասիրի մինչպատերազմյան իրավիճակն ու պատերազմի ընթացքը։

Հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 16 անդամներից. ԱԺ երեք խմբակցությունները պետք է առաջարկեն չորսական անդամ, իսկ ԱԺ չանցած վերջին երեք ուժերը` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Մենք» դաշինքը ներկայացնեն մեկական ներկայացուցիչ։ ՀՀ ՄԻՊ-ը մեկ ներկայացուցիչ կարող է առաջարկել։ Հանձնաժողովի անդամները կաշխատեն անվճար` հասարակական հիմունքներով, իսկ նիստերը կգումարվեն ԱԺ-ում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է ՀՀ նախագահին կառավարության կողմից լիազորել ՀՀ անունից բանակցություններ վարելու և ներկայացնելու ՀՀ-ն։

«ԱՊՀ գագաթնաժողով ունեցանք, որին ՀՀ վարչապետը չէր մասնակցում։ Ասացին` հայրն է մահացել, որի պատճառով չի մասնակցել գագաթնաժողովին, սակայն այժմ իրավիճակն այնպիսին է, որ վարչապետը չի կարող լինել Հայաստանի համար բանակցող անձ։ Հայաստանը կրակը չի ընկել, որ անընդհատ ներկայացված չլինի միջազգային հարթակներում, ինչի համար էլ առաջարկում ենք նախագահին նման լիազորություն տալ»,-ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով` ՀՀ նախագահը նույնպես պետք է ներգրավվեր սահմանազատման հարցերում։ Մարուքյանը նշեց, որ մինչև խորհրդարանական ընտրությունները, այսինքն` հիմա, ՀՀ խորհրդարանի մակարդակում պետք է իրականացնել որոշակի սահմանադրական փոփոխություններ։

Մարուքյանը հավելեց, որ արդեն իսկ գրություն է պատրաստում կառավարություն դիմելու համար, որպեսզի նախագահի լիազորություններն ընդլայնվեն։

Հիշեցնենք, որ օրերս Մարուքյանը մեկնել էր ՌԴ։ Armenia Today-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել էր ԼՀԿ խոսնակ Պետունցը, սակայն այլ մանրամասներ չէր հաղորդել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+