Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:35

Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհը խոսում է իր մասին. Արմեն Սարգսյան

Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհը խոսում է իր մասին. Արմեն Սարգսյան

Ես չեմ այն մարդը, որ պետք է գնահատական տա Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «CivilNet»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Ես չեմ այն մարդը, որ պետք է գնահատական տա Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհին, ես Չարենցի դպրոցում աշակերտ էի, որ Վազգեն Մանուկյանը Ամիրյան փողոցով ցույցով կազմակերպված գնում էր դեպի հրապարակ՝ 1965 թվականին: Ես դա գիտեմ, որովհետև հետագայում Վազգեն Մանուկյանը և իր ընկերների հետ շփվել եմ, երբ համալսարանում էի աշխատում և սովորում, ես չպիտի իրեն գնահատական տամ: Վազգեն Մանուկանը եղել է ղարաբաղյան շարժման ղեկավարներից և իրեն շատ լավ հիշում եմ, երբ ինքը հարթակի վրա էր, իսկ ես՝ հրապարակում: Վազգեն Մանուկյանը մեր անկախ երկրի առաջին վարչապետն է եղել, ՊՆ նախարարը է եղել և իր անցած ճանապարհը խոսում է իր մասին: Իր հետ շփվել եմ երկուսուկես տարի առաջ՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ ինքը Հանրային խորհրդի նախագահն էր և հանդիպումները ցույց էին տաիս, որ գործ ունեմ մի մարդու հետ, ով շատ սրտացավ է, եռանդագին և ունի հստակ իր պատկերացումները և նաև ունի շատ մեծ որակ՝ լսելու ունակություն»,- ասել է նա:

ՀՀ նախագահը ընդգծել է, որ 2,5 տարի առաջ, երբ սկսվեց հեղափոխության շարժումը, վտանգ կար, որ ապրիլի 24-ին, երբ ժողովուրդի մեծ մասը գնա հուշարձան՝ կարող են  ընդհարումներ  և անկանխատեսելի արդյունքներ լինել: Այդպիսով Սերժ Սարգսյանը որոշեց հրաժարականը տալ, որպեսզի ապրիլի 24-ին  ընդհարում չլինի, ինչը նա համարում է դիվանագիտական և բարոյական հաղթանակ, քանի որ մենք աշխարհին ապացուցեցինք, որ այն ժողովուրդն ենք, որ մեր արժեքները չենք վաճառում և կարողանում ենք միասնություն գտնել:

Նշենք, որ ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը դրել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրային պահանջ չի տեսնում իր հրաժարականի հետ կապված։ 
 
 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+