Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:36

Արթուր Վանեցյանը կոչ է անում դուրս գալ փողոց՝  հանուն հայրենիքի փրկության

Արթուր Վանեցյանը կոչ է անում դուրս  գալ փողոց՝  հանուն հայրենիքի փրկության

Այսօր բոլորս միասին պետք է  պայքարենք իշխանություններին հեռացնելու համար։ Այս մասին  բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝  քաղաքացիները պետք է շատ լավ հասկանան, որ սա  պայքար չէ իշխանության համար, այլ պայքար է  հանուն  հայրենիքի փրկության։

«Ծախվում է մեր երկիրը, վտանգված են ՀՀ սահմանները և հայ ժողովրդի գոյությունը: Թույլ չենք տալու, որ այս դավաճանը ծրագիրը հասնի իր ավարտին»,- ասաց Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը քաղաքացիներին կոչ է անում դուրս գալ փողոց՝  հանուն հայրենիքի փրկության։

Վանեցյանն ասաց, որ մարդիկ խաղաղ ակցիաներ են իրականացնում, իսկ Նիկոլ Փաշինյանը, ուժային կառույցներին ապօրինի հրամաններ տալով, փորձում է լռեցնել իրենց ձայնը։

ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ իշխանությունն իրենց չի կարող վախեցնել։

«Որևէ բանով չեն կարողանալու մեզ վախեցնել: Բիրտ ուժ կիրառելն ապօրինի գործողություն է և որևէ տրամաբանության մեջ չի մտնում: Ինչ հիմքով են ոստիկանները մեր տղաների նկատմամբ բռնություն կիրառում: Սա մեր իրավունքն է, և մենք իրականացնում ենք մեր ակցիաները: Շատ շուտով ոստիկանները հասկանալու են, որ չպետք է ծառայեն դավաճաններին։ Սպան չի կարող կատարել դավաճանի հրամանները, սպան չի կարող հանգիստ նայել Բաքվում երեկ անցկացված զորահանդեսին»,- նկատեց նա։

Հավելենք, որ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին:

Ընդդիմությունը, ԱԱԾ ի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, կառավարության շենքի մոտ է և շարունակում է երթը Նալբանդյան փողոցով:

Հիշեցնենք, որ այսօր ևս  ընդդիմությունը շարունակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները՝ պարբերաբար փակելով մայրաքաղաքի տարբեր փողոցներ։

Բողոքի ակցիաներ են տեղի ուեննում նաև հանրապետության մի քանի քաղաքներում։

Հիշեցնենք նաև, որ ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+