Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:22

Վահե Ղալումյանն ու Դավիթ Նահապետյանն ընտրվեցին, Կարեն Առուստամյանը՝ ոչ

Վահե Ղալումյանն ու Դավիթ Նահապետյանն ընտրվեցին, Կարեն Առուստամյանը՝ ոչ

Կարեն Առուստամյանը չընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ:

Այս մասին Աժ-ում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Հաշվեքննիչ պալատի անդամի քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր: Կողմ է քվեարկել 79 հոգի, դեմ՝ 3-ը։

Իսկ Դավիթ Նահապետյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում:

Վահե Ղալումյանն էլ ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման, ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Հիշեցնենք, որ Կարեն Առուստամյանը Փորձաքննությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն, փորձագետ Վասիլ Առուստամյանի որդին է։ Նա դեռ 2005 թ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի պետական բյուջեի եկամուտների մուտքերի, պետական գույքի մասնավորեցման եւ կառավարման վերահսկողության վարչությունում, որպես մասնագետ, նույն թվականից` ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի վերլուծական և մեթոդաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ, ապա` տեսչության պետ։

Դավիթ Նահապետյանի թեկնածությունն առաջադրել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը:

Տեղեկացնենք, որ Դավիթ Նահապետյանը ԿԲ-ում աշխատում է 2006թ-ից մինչ այսօր:

2006-2015թթ. եղել է ԿԲ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 2015-2017թթ. ԿԲ աշխատակազմի ղեկավար, 2017-ից մինչև օրս՝ ԿԲ-ի գլխավոր քարտուղար։ Նա գործադիր կոմիտեի անդամ է:

Իսկ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրված Վահե Ղալումյանը  իմքայլական պատգամավոր է։ Հանձնաժողովի նախկին նախագահ Վարազդատ Կարապետյանը մանդատը վայր էր դրել և ստանձնել Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+