Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:07

Իմ ղեկավարած ոչ մի շարժման ժամանակ արյուն չի թափվել․ Վ․ Մանուկյան

Իմ ղեկավարած ոչ մի շարժման ժամանակ արյուն չի թափվել․ Վ․ Մանուկյան

«Չի կարող թույլ, ստորաքարշ, պպզած երկրում լինել բարեկեցություն»,- 5 հեռուստալրագրողներին տված հարցազրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Նա նշեց, որ իրեն զարմացնում են խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը պետք է սկսի առեւտուր և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով՝ դրա ժամանակը պետք է գա․ «Այն ժամանակ, երբ դեռ թափվում է արյունը, երբ մենք մեր գերիներին չենք կարող վերադարձնել, անտառում, տարբեր տեղերում կարող է թաքնված երիտասարդներ կան, որոնք պատսպարվել են և չեն կարողանում դուրս գալ…  Այդ պայմաններում այդպիսի բան ասելը ոչ միայն բարոյական տեսակետից է սխալ և սրբապղծություն է, դա ազգային դավաճանություն է, որովհետև դա նշանակում է, որ մենք ընդունում ենք, որ մեզ ծեծելով կարելի է ստիպել, որ մենք անենք այն, ինչ ուզում են դիմացինները։ Այսինքն՝ մենք թույլ ենք, մենք պաշտպանված չենք և մենք կռանում ենք դիմացինի առջև։ Այդ ձևի մտածմունքները կառուցված պետությունը երբեք չի ապահովի իր քաղաքացիների ո՛չ ազատությունը, ո՛չ բարեկեցությունը, ո՛չ էլ պաշտպանվածությունը»։

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ իշխանությունը պետք է հասկանա, որ փրկությունը քաղաքական շարժումն է․ «Քաղաքական շարժումի դուրս գալուց հետո ոչ թե կխաղաղվի ժողովուրդը, այլ ընդհակառակը՝ մեջը կառաջանան խմբեր, որոնք կփորձեն խնդիրը լուծել իրենց պատկերացրած ձևով, այդ վտանգը կա»։

Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքին, թե՝ եթե երկու կողմն էլ վճռական են տրամադրված, ապա բախումն անխուսափելի է, Վազգեն Մանուկյանն ասաց, որ նոր չէ քաղաքականության մեջ, կարելի է գնահատել իր անցած ուղին և տեսնել՝ արդյոք նման բան հնարավո՞ր է, թե՞ ոչ․ «Ղարաբաղյան շարժման ժամանակ, լինելով Ղարաբաղ կոմիտեի համակարգող, ես փաստացի ժամանակի բավականին մեծ հատվածը եղել եմ շարժման ղեկավար, և այդ շարժումը եկել է իշխանության առանց ոչ մի կաթիլ արյուն թափելու։ Երկրորդ անգամ ես առիթ եմ ունեցել այդպիսի իրավիճակում հայտնվելու 96 թվին, երբ որ մի շարք կուսակցությունների միասնական թեկնածուն էի, կեղծիքներ տեղի ունեցան, մենք գնացինք, բախումներ տեղի ունեցան։ Ե՛վ ես, և՛ մյուս կուսակցությունների ղեկավարները ամեն ինչ արեցինք, որ արյուն չթափվի, և արյուն չթափվեց։ Բայց Հայաստանում, ես հիմա դեպքերը չեմ ուզում նշել, այնուամենայնիվ, քաղաքական պայքարի մեջ արյուն թափվել է։ Բայց դա ես չեմ եղել։ Եվ գիտեք՝ ծայրահեղության գնացող մարդը նշանակում է այնքան էլ խելոք չի, որովհետև ինքը չի տեսնում ուրիշ ելքեր, մեկ, և դրա միջոցով ստացված իշխանությունը կամ տապալված իշխանությունը ոչ մի բան չի ավելացնում պետության զարգացման համար։ Անիմաստ է դա։ Ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այս գնահատականի մեջ մի քիչ սխալ է»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+