Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:20

«Հրապարակ»․ Վիտալի Բալասանյանն ասել է՝ աշխատանքի չգաք

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանն առաջին աշխատանքային օրը աշխատակազմի քարտուղարությանը զգուշացրել է, որ բոլորն ազատվում են աշխատանքից՝ երկուշաբթի օրվանից աշխատանքի չներկայանան։

Հիշեցնենք, որ ԱԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը բավականին ուռճացրել էր աշխատակազմը, 2-3 աշխատակցի փոխարեն մոտ 50 աշխատող էր ընդունել։

Նախկինում Արցախից հերքում էին այս մասին մեր լուրերը, սակայն երեկ Սամվել Բաբայանի խոսնակ Անուշ Դոլուխանյանը ՖԲ էջում Բալասանյանի զգուշացումից հետո ահազանգել էր, թե ԱԱԽ նոր քարտուղարը «վտանգել է ավելի քան 50 ընտանիքի սոցիալական անվտանգությունը»։

Մեր տեղեկություններով, Բալասանյանը մտադիր է վերադառնալ նախկին կարգավիճակին եւ ԱԱԽ քարտուղարի գրասենյակում ընդամենը երկու-երեք հաստիք պահել։

Սամվել Բաբայանի խոսնակից երեկ տեղեկացանք, որ աշխատակազմը չի ներկայացել աշխատանքի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+