Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:15

«Հայաստանի Հանրապետություն»․ Մոռացվա՞ծ են արդյոք Շահումյանն ու Գետաշենը

«Հայաստանի Հանրապետություն»․ Մոռացվա՞ծ են արդյոք Շահումյանն ու Գետաշենը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունված վերամիավորման մասին որոշման 5-րդ կետով պարտավորվում են նաեւ ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը:

«Դա միակ որոշումն է եղել, որտեղ արծարծվել է Շահումյանի եւ Գետաշենի հարցը ու պատասխանատվություն է վերցվել ներկայացնելու մեր շահերը»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց «Շահումյան-Գետաշեն» միության անդամ Արթուր Ղազարյանը՝ հիշեցնելով, որ վերամիավորումից հետո ՀԽՍՀ Գերագույն խորհրդում Արցախից ընտրվեց 11 պատգամավոր, որոնք ձևավորեցին «Արցախ» պատգամավորական խումբը։

Այսօր Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի կարգավիճակում են հայտնվել նաեւ Արցախի մի շարք շրջաններ։ Նույն պատմությունը կարծես կրկնվում է Արցախի այն շրջանների բնակիչների համար, որոնց տներն ու ունեցվածքն անցել են Ադրբեջանի տիրապետության տակ։

Հաշվի առնելով իրենց փորձը՝ Արթուր Ղազարյանը հորդորում է պետական կառույցներին, որ ամեն ինչ փաստաթղթավորվի, բոլոր այդ մարդկանց հաշվառեն, կարգավիճակ տան, և պետությունը մշտական կապի մեջ լինի նրանց հետ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+