Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:13

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը քաղաքական հետապնդում է․ Տոնոյան

Գագիկ Ծառուկյանին  մանդատից զրկելու գործընթացը քաղաքական հետապնդում է․ Տոնոյան

ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանին  մանդատից զրկելու գործընթացը քաղաքական հետապնդում է։ Այս մասին  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն անձնական հաշվեհարդար է տեսնում  Գագիկ Ծառուկյանի  նկատմամբ։

«Գագիկ Ծառուկյանի դեպքում պատգամավորական մանդատից զրկվելը որևէ բան չի նշանակում։ Այդ իշխանության  ներկայացուցիչներն են, որ իրենց կյանքի նպատակ, սրբություն համարում են միայն մանդատը և կարևորում այն: Մենք ընդամենը գործ ունենք փոքրոգի, քինախնդիր, վախկոտ մարդկանց հետ, որոնք այս ձևով փորձում են հաշվեհահարդար և վրեժխնդիր լինել»,- նկատեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը։

ԲՀԿ-ական պատգամավորի պնդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա։

«Այս հարցում այլընտրանք չկա, ընդդիիմությունը շարունակելու է անել այն, ինչ անում է մինչ օրս: Այն, որ իշխանությունները սարսափած են այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում, վկայում է այսօր խորհրդարանում քննարկվող հարցը, որը կրծքով փորձում են պաշտպանել իշխանությունները և թույլ չտալ, որպեսզի ռազմական դրության ռեժիմը չեղարկվի»,- ընգծեց Իվետա Տոնոյան։

Հիշեցնենք, որ  ԱԺ  խորհրդի նիստում որոշվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը զրկվել է նաև պատգամավորական անձեռնմխելիությունից: Նշենք, որ ընտրակաշառք բաժանելու հարցով մեղադրվող Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+