Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ առաջադրել է Մեսրոպյանի թեկնածությունը: Այդ կապակցությամբ Մեսրոպյանն ինքը հրաժարականի դիմում ներկայացրեց նոյեմբերի 16-ին, իսկ նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, դադարեցվեցին Մեսրոպյանի լիազորությունները հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, որին նա անդամակցում էր 2019-ի մայիսից:
Մեսրոպ Մեսրոպյանը ծնունդով Կոտայքի մարզից է, ծնվել է 1972 թվականին Հրազդանում: Ավարտել է Պետական պոլիտեխնիկական համալսարանը՝ հետազոտական ինժեներ մասնագիտությամբ: Նա աշխատել է Հրազդանի պետական շրջանի էլեկտրակայանում, «Հայէներգո» ՓԲԸ-ում, «ՀայՌուսգազարդ»-ում և «Ռեդինետ» հեռահաղորդակցական ընկերությունում:
Կոտայքի մարզպետի պաշտոնը թափուր է մնացել այս տարվա հուլիսի 30-ից, երբ այն զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Հայաստանի բնապահպանության նախարար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






