Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը դիմել է լիազորությունները դադարեցնելու համար։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու համար։ Նա, սակայն, կշարունակի ավագանու անդամի լիազորությունները։
Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
ԲՀԿ-ից նույնպես ցանկություն են հայտնել քաղաքապետարանից դուրս գալ։ Խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը հայտնեց, որ իրենք գրությամբ դիմել են քաղաքապետին, որով հրաժարվում են Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի իրենց հաստիքից:
Ի դեպ, նշենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը չի նիստը վարում, քանի որ կորոնավիրուսով է վարակված։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






