Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:19

Էդմոն Մարուքյանը հերքեց Արման Եղոյանի հայտարարությունը

Էդմոն Մարուքյանը հերքեց Արման Եղոյանի հայտարարությունը

Շուշիի քաղաքապետը ադրբեջանցի չէր լինելու։ Այս մասին ԱԺ  ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝  հերքելով իմքայլական պատգամավոր Արման Եղոյանի հայտարարությունը։

Պատգամավորը հայտարարել էր, թե եթե Շուշին մնար հայկական, ու ադրբեջանցի փախստականները վերադառնային, ինչի մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատկերը լինելու էր մոտավորապես նույնը, ինչ այսօր կա։ Շուշիի քաղաքապետն էլ, ըստ պատգամավորի, հնարավոր է, ադրբեջանցի լիներ։

Իսկ Էդմոն Մարուքյանի  կարծիքով՝  դեռ հարց էր՝ ադրբեջանցիները վերադառնալո՞ւ էին Շուշի, թե՞ ոչ:

«Հիմա նույն իրավիճակում մենք ենք Հադրութի պարագայում: Հայկական կողմը պահանջե՞լ է Հադրութ վերադառնան մեր փախստականները: Մոտ 15 000 մարդ է ապրել Հադրութում ու հարակից շրջաններում»,- ասաց նա, հավելով, որ  Արցախի հակամարտության հետ կապված  երբևէ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, որ կազդեր ՀՀ տարածքային ամբողջականության վրա։

Ի դեպ, Էդմոն Մարուքյանը նաև հայտնեց, որ սպառնալիքներ  է ստանում։

«Երեկ  Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկը՝ ԶՈւ համազգեստով  քաղաքացին,  հայտարարում էր, որ գալու է մեր տունը գրավի։ Մենք հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին։  Որևէ մեկին խորհուրդ չեմ տա գալ մեր տան վրա, որովհետև «սաղ-սալամաթ» հետ չի գնա»,- ասաց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+